Քաղաքականություն
Կոբախիձե․ TRIPP-ը չի խոչընդոտի Վրաստանով անցնող ավանդական երթուղիներին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գնահատմամբ՝ որպես այլընտրանքային ճանապարհ նախատեսվող TRIPP երթուղին չի կարող էական խնդիրներ ստեղծել Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար։
Կոբախիձեն այս մասին ասել է «Իմեդի» հեռուստաալիքի «Բաց օդ» հաղորդման ընթացքում՝ նշելով, որ նույնը վերաբերում է նաև Անակլիայի ուղղությանը։
Նրա խոսքով՝ 2020 թվականից ի վեր Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալն աճել է յոթ անգամ։ Վարչապետի գնահատմամբ՝ այդ աճը նոր ենթակառուցվածքների ստեղծման և երթուղիների դիվերսիֆիկացման օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացրել։
Աղբյուր՝ 168.am