Ուռուցքաբանը ներկայացրել է կրծքագեղձի քաղցկեղի հիմնական ռիսկերը և վաղ հայտնաբերման հնարավորությունները – YerevanPress
Connect with us

Առողջություն

Ուռուցքաբանը ներկայացրել է կրծքագեղձի քաղցկեղի հիմնական ռիսկերը և վաղ հայտնաբերման հնարավորությունները

Ուռուցքաբանը ներկայացրել է կրծքագեղձի քաղցկեղի հիմնական ռիսկերը և վաղ հայտնաբերման հնարավորությունները

Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վրա կարող են ազդել ինչպես փոփոխվող, այնպես էլ չփոփոխվող մի շարք գործոններ։ 168 TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի ընթացքում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան-վիրաբույժ Մետաքսյա Մկրտչյանը նշել է, որ դրանց թվում են վաղ դաշտանային ցիկլը, ուշ դաշտանադադարը, տարիքը, ժառանգական նախատրամադրվածությունը, ուշ տարիքում ծննդաբերությունը և հորմոնալ դեղորայքի որոշ տեսակների օգտագործումը։

Մասնագետի խոսքով՝ ռիսկի գործոն կարող են լինել նաև ճարպակալումը, հատկապես դաշտանադադարից հետո, ինչպես նաև գազավորված ըմպելիքների, ֆասթ-ֆուդի և կարմիր մսի չափից ավելի օգտագործումը։ Նա ընդգծել է, որ առողջ ապրելակերպը կարևոր է, սակայն միայն այդ գործոնը չի կարող ամբողջությամբ բացառել հիվանդության զարգացումը։

Մկրտչյանը նաև զգուշացրել է հակաքաղցկեղային կամ հակասթրեսային հավելումների գերօգտագործման մասին՝ նշելով, որ դրանք չեն նվազեցնում քաղցկեղի առաջացման ռիսկը։ Նրա խոսքով՝ հորմոնալ դեղորայքի վերաբերյալ պետք է տարբերակել հակաբեղմնավորիչներն ու արհեստական բեղմնավորման ընթացքում կիրառվող հորմոնները այն դեղերից, որոնք նշանակվում են, օրինակ, վահանաձև գեղձի խնդիրների դեպքում։

Ուռուցքաբանը նշել է, որ կրծքագեղձի քաղցկեղի ժառանգական դեպքերը կազմում են 5-10 տոկոս։ Եթե մայրական գծով առկա է ծանրաբեռնված ընտանեկան պատմություն, իսկ բուժառուն 40 տարեկան կամ ավելի երիտասարդ է, կարող է ցուցվել BRSA1 և BRSA2 գենային մուտացիաների որոշում։ Միևնույն ժամանակ, մոր մոտ հիվանդության առկայությունը ինքնին չի նշանակում, որ այն անպայման կհայտնաբերվի դստեր մոտ։

Մասնագետի խոսքով՝ 45 տարեկանից հետո հիվանդության ռիսկը բարձրանում է, սակայն այն կարող է հանդիպել նաև երիտասարդների շրջանում։ Նա նշել է, որ 30-35 տարեկան կանանց մոտ հիվանդությունը հաճախ ավելի ագրեսիվ ընթացք է ունենում, մինչդեռ 60-ն անց կանանց մոտ ուռուցքային գործընթացը հիմնականում ավելի դանդաղ է զարգանում։

Հայաստանում 2021 թվականից գործում է կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը։ Մկրտչյանի խոսքով՝ 43 տարեկանից սկսած կանանց ցուցվում է ամենամյա մամոգրաֆիկ հետազոտություն՝ հաշվի առնելով ռիսկի գործոնների առկայությունը կամ բացակայությունը։ Նա նշել է, որ ժամանակակից մամոգրաֆիայի դեպքում ճառագայթման դոզան մեծ չէ, իսկ հետազոտությունը հնարավորություն է տալիս հիվանդությունը հայտնաբերել մինչև շոշափելի ուռուցքի առաջացումը։

Բժիշկը կարևորել է նաև բիոպսիայի դերը՝ ընդգծելով, որ այն օգնում է որոշել ուռուցքի տեսակը և ենթատեսակը, ինչից կախված է բուժման ընտրությունը։ Նրա խոսքով՝ առանց բիոպսիայի վիրահատության դիմելը կարող է հանգեցնել սխալ բուժման և ժամանակի կորստի։

Մկրտչյանը խորհուրդ է տվել կանանց ամեն ամիս ինքնազննում կատարել և ցանկացած շոշափվող գոյացության դեպքում դիմել մասնագետի։ Նա նշել է, որ բոլոր գոյացությունները քաղցկեղային չեն․ դրանք կարող են լինել ֆիբրոադենոմաներ, կիստաներ կամ ֆիլոիդ ուռուցքներ։ Կրծքագեղձի հարվածը կամ սեղմումը, ըստ նրա, սովորաբար ոչ թե առաջացնում, այլ հայտնաբերում է արդեն առկա գոյացությունը։

Աղբյուր՝ 168.am

Advertisement
Մայա Աֆրիկյանը ահազանգում է՝ գիշերները Աղի լճում որսում են պլանկտոնը
Հասարակություն3 hours ago

Մայա Աֆրիկյանը ահազանգում է՝ գիշերները Աղի լճում որսում են պլանկտոնը

Կոբախիձե․ TRIPP-ը չի խոչընդոտի Վրաստանով անցնող ավանդական երթուղիներին
Քաղաքականություն3 hours ago

Կոբախիձե․ TRIPP-ը չի խոչընդոտի Վրաստանով անցնող ավանդական երթուղիներին

Փաշինյանը խոսել է Հայաստանում 1000 ՄՎտ հզորությամբ նոր ԱԷԿ-ի անհրաժեշտության մասին
Տնտեսություն3 hours ago

Փաշինյանը խոսել է Հայաստանում 1000 ՄՎտ հզորությամբ նոր ԱԷԿ-ի անհրաժեշտության մասին

Ալեքսանդր Ստուբ․ Ֆինլանդիան Ռուսաստանից հարձակման չի սպասում
Արտաքին աշխարհ3 hours ago

Ալեքսանդր Ստուբ․ Ֆինլանդիան Ռուսաստանից հարձակման չի սպասում

Կատալոնիայում տեղումների ծավալը ռեկորդային մակարդակի է հասել
Արտաքին աշխարհ3 hours ago

Կատալոնիայում տեղումների ծավալը ռեկորդային մակարդակի է հասել

Արաղչի․ Իրանը պատրաստ է բանակցությունների, սակայն նոր հարվածներին կպատասխանի ավելի մեծ ուժով
Արտաքին աշխարհ3 hours ago

Արաղչի․ Իրանը պատրաստ է բանակցությունների, սակայն նոր հարվածներին կպատասխանի ավելի մեծ ուժով

Ուռուցքաբանը ներկայացրել է կրծքագեղձի քաղցկեղի հիմնական ռիսկերը և վաղ հայտնաբերման հնարավորությունները
Առողջություն3 hours ago

Ուռուցքաբանը ներկայացրել է կրծքագեղձի քաղցկեղի հիմնական ռիսկերը և վաղ հայտնաբերման հնարավորությունները

Իրանում քաղաքացիների համար զինվորական պատրաստության ծրագիր կգործարկվի
Արտաքին աշխարհ3 hours ago

Իրանում քաղաքացիների համար զինվորական պատրաստության ծրագիր կգործարկվի

Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ին առաջարկել է մարդասիրական այց կազմակերպել Բաքու
Քաղաքականություն3 hours ago

Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ին առաջարկել է մարդասիրական այց կազմակերպել Բաքու

Թեհրանը միջուկային ծրագրի հարցում որոշումները կկայացնի՝ ազգային շահերից ելնելով
Արտաքին աշխարհ3 hours ago

Թեհրանը միջուկային ծրագրի հարցում որոշումները կկայացնի՝ ազգային շահերից ելնելով