Սոցցանցեր
«Հիմարության մրցավազք սոցիալական ցանցերում». Թուրք-ադրբեջանական փոխադարձ վիրավորանքներ
Թուրք լրագրող Ադնան Բուլութը քննադատել է սոցիալական ցանցերում Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների շուրջ տարածվող կոշտ գրառումները՝ դրանք անվանելով «հիմարության մրցավազք սոցիալական ցանցերում»։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Բուլութի խոսքով՝ Ադրբեջանին քննադատող թուրք օգտատերերից շատերը երբևէ չեն եղել այդ երկրում և ծանոթ չեն այնտեղ ապրող մարդկանց, սակայն սոցիալական ցանցերում Ադրբեջանի հասցեին կոշտ արտահայտություններ են օգտագործում։
Նա նշել է, որ քննադատությունների հիմնական թեմաներն են Ադրբեջանի դպրոցներում գլխաշորի քաղաքականությունն ու երկրի առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ։ Միաժամանակ լրագրողը հիշեցրել է, որ Թուրքիան նույնպես շարունակում է առևտուր անել Իսրայելի հետ, մինչդեռ թուրք օգտատերերը Ադրբեջանին քննադատում են նույն պատճառով։
Բուլութը նշել է նաև, որ կոշտ արձագանքներ են հնչում Ադրբեջանից՝ Թուրքիայի հասցեին։ Նա երկու հասարակություններին կոչ է արել խոհեմություն ցուցաբերել, չսրել իրավիճակը և հաշվի առնել, որ ապագայում Թուրքիան ու Ադրբեջանը դեռ միմյանց աջակցության կարիքն են ունենալու։
Աղբյուր՝ 168.am