Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար Սև ծովում առանձին միջանցքներ է առաջարկել – YerevanPress
Connect with us

Արտաքին աշխարհ

Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար Սև ծովում առանձին միջանցքներ է առաջարկել

Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար Սև ծովում առանձին միջանցքներ է առաջարկել

Թուրքիան առաջարկել է Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար ստեղծել անվտանգության երկու առանձին միջանցք։ Այս մասին հայտնում է թուրքական Milliyet թերթը։

Թերթի տեղեկություններով՝ ուկրաինական նավերի համար առաջարկվում է դեպի Բոսֆորի նեղուց տանող երթուղի՝ Ռումինիայի և Բուլղարիայի ափերի երկայնքով։ Ռուսական նավերը, ըստ թուրքական կողմի առաջարկի, պետք է նավարկեն Վրաստանի և Թուրքիայի ափերի երկայնքով։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կողմերին ավելի վաղ փոխանցել էր նավերի վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի նախագիծը։ Milliyet-ի փոխանցմամբ՝ նախաձեռնության նպատակը քաղաքացիական նավագնացության պաշտպանությունն է։ Միջանցքների գործարկումը նախատեսվում է 2022–2023 թվականներին Սևծովյան հացահատիկային նախաձեռնության շրջանակում գործող հացահատիկային միջանցքի օրինակով։

Հոկտեմբերի սկզբին Սև ծովում մի քանի հարձակում էր տեղի ունեցել առևտրային նավերի վրա։ Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հոկտեմբերի 6-ին հայտնել էր, որ երկրի բացառիկ տնտեսական գոտում օդային և ծովային անօդաչու սարքերով հարվածներ են հասցվել Տոգոյի դրոշի ներքո նավարկող Alfa Watan և Պալաուի դրոշի ներքո նավարկող Able չորաբեռնատար նավերին։ Առաջին նավը խորտակվել էր, իսկ երկրորդում հրդեհ էր բռնկվել։ Able-ի անձնակազմի բոլոր 18 անդամները, այդ թվում՝ Թուրքիայի 11 քաղաքացիները, տարհանվել էին։

Նույն օրը ծովային անօդաչու սարքերը հարձակվել էին նաև «Աֆրամաքս Ռիո» լցանավի վրա, հայտնել էր Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը։ Նավում հրդեհ էր բռնկվել։ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հարձակման հետևանքների վերացման աշխատանքները համակարգելու նպատակով խորհրդակցություն էր անցկացրել։

Աղբյուր՝ 168.am

Գևորգ Քոչարյանը կարևորել է փակ հաստատություններում ինքնավնասման և ինքնասպանության ռիսկերի կանխարգելումը
Հասարակություն2 hours ago

Գևորգ Քոչարյանը կարևորել է փակ հաստատություններում ինքնավնասման և ինքնասպանության ռիսկերի կանխարգելումը

80 գնումների ընթացակարգում փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ են ճանաչվել առաջինը
Տնտեսություն2 hours ago

80 գնումների ընթացակարգում փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ են ճանաչվել առաջինը

Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար Սև ծովում առանձին միջանցքներ է առաջարկել
Արտաքին աշխարհ5 hours ago

Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար Սև ծովում առանձին միջանցքներ է առաջարկել

«Մենք կաթվածահար կանենք ՄՔԴ-ի գործելու ունակությունը». Մարկո Ռուբիո
Արտաքին աշխարհ5 hours ago

«Մենք կաթվածահար կանենք ՄՔԴ-ի գործելու ունակությունը». Մարկո Ռուբիո

Սահմանափակումների պատճառով AZAL-ի Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում
Արտաքին աշխարհ5 hours ago

Սահմանափակումների պատճառով AZAL-ի Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում

«Ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ». Սամվել Կարապետյան
Քաղաքականություն5 hours ago

«Ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ». Սամվել Կարապետյան

«Հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ճակատագիր է սպասում այդ ահաբեկչին». Արեգա Հովսեփյան
Քաղաքականություն5 hours ago

«Հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ճակատագիր է սպասում այդ ահաբեկչին». Արեգա Հովսեփյան

Դեպի ԱՄԷ գյուղմթերքի օդային փոխադրումը կարժենա 2.2 դոլար՝ 1 կգ-ի համար
Տնտեսություն6 hours ago

Դեպի ԱՄԷ գյուղմթերքի օդային փոխադրումը կարժենա 2.2 դոլար՝ 1 կգ-ի համար

ՌԴ ՊՆ․ գիշերը Ռուսաստանի ուղղությամբ արձակվել է 505 ուկրաինական ԱԹՍ
Արտաքին աշխարհ6 hours ago

ՌԴ ՊՆ․ գիշերը Ռուսաստանի ուղղությամբ արձակվել է 505 ուկրաինական ԱԹՍ

Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ մինչև 18 մ/վ. եղանակի կանխատեսումը
Հասարակություն6 hours ago

Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ մինչև 18 մ/վ. եղանակի կանխատեսումը