Քաղաքականություն
«Ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ». Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր քաղաքական ուժը չի գործում Ռուսաստանի թելադրանքով և առաջնորդվում է սեփական ճանապարհով։
«Մենք ունենք մեր ճանապարհը, գնում ենք մեր ճանապարհով՝ ի տարբերություն Փաշինյանի, որն իր հույսը դնում է բոլոր երկրների ղեկավարների վրա»,- ասել է նա։
Անդրադառնալով իշխանական շրջանակների այն պնդմանը, թե ինքը գործում է Վլադիմիր Պուտինի «добро»-ով, Կարապետյանը նշել է. «Ես Պուտինի «добро»-ով չեմ եկել, դուք գիտեք՝ այդ ամենն ինչպես է եղել։ Ես «добро»-ի կարիք չունեմ, որպեսզի պայքարեմ մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ»։
Աղբյուր՝ yerevan.today