Սպորտ
«Դու ինձ արդեն հոգնեցրել ես». Մոուրինյուն՝ Անչելոտիին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է Կառլո Անչելոտիի հետ վերջին զրույցի մասին։ Իտալացի մասնագետը սեպտեմբերի 3-ին այցելել էր ակումբի մարզաբազա՝ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ Էդեր Միլիտաոյին, Ռոդրիգոյին և Վինիսիուս Ժունիորին տեսնելու համար։
Մոուրինյուին զարմացրել էր, որ Անչելոտին այցից առաջ զանգահարել և թույլտվություն էր խնդրել Վալդեբեբասի բազա մտնելու համար։ «Երբ նա որոշեց այցելել տղաներին, ինձնից թույլտվություն խնդրեց Վալդեբեբասի բազա մտնելու համար։ Ես ասացի՝ «Գժվե՞լ ես»։ Բայց դա Կառլո Անչելոտին է՝ իսկական ջենթլմեն և հիանալի մարդ։ Միևնույն ժամանակ ես կատակով ասացի նրան, որ ինքն ինձ արդեն հոգնեցրել է։ Ակումբում ամեն օր ես նույն բանն եմ տեսնում. այստեղ Կառլոյի լուսանկարներն են, այնտեղ՝ Կառլոյի լուսանկարները։ Ասացի՝ արդեն բավական է, հանգիստ թողեք ինձ, պարոն Կառլո»,— Մոուրինյուի խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը։
Մոուրինյուն «Ռեալ» է վերադարձել նախորդ ամռանը։ Նրա գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։
Լա լիգայի ընթացիկ առաջնության 7 տուրերից հետո «Ռեալը» 15 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը։ Մադրիդյան թիմը զիջում է «Բետիսին» և «Ատլետիկոյին», որոնք ունեն 16-ական միավոր, ինչպես նաև առաջատար «Բարսելոնային»՝ 21 միավորով։
Աղբյուր՝ 168.am