«Պատերազմի ժամանակ մեզ իրականում ոչ ոք չօգնեց». Բաքվից ուղերձ Թուրքիային՝ ըստ վերլուծաբանի – YerevanPress
Connect with us

Արտաքին աշխարհ

«Պատերազմի ժամանակ մեզ իրականում ոչ ոք չօգնեց». Բաքվից ուղերձ Թուրքիային՝ ըստ վերլուծաբանի

«Պատերազմի ժամանակ մեզ իրականում ոչ ոք չօգնեց». Բաքվից ուղերձ Թուրքիային՝ ըստ վերլուծաբանի

Իսրայելի պատերազմը Գազայում բացահայտել է Ադրբեջանի և Թուրքիայի շահերի տարբերությունները, չնայած երկու երկրների միջև երկար տարիների ռազմական ու քաղաքական դաշինքին, գրում է BBC-ն։

Ադրբեջանում 1990-ականներից պահպանվում է «Երկու երկիր, մեկ ազգ» կարգախոսը։ Իլհամ Ալիևը բազմիցս շնորհակալություն է հայտնել Թուրքիային Ղարաբաղյան պատերազմում աջակցության համար, իսկ Բաքվում թուրքական դրոշներ են ծածանվել։ Սակայն այժմ Ադրբեջանի նախագահը պնդում է, որ պատերազմում որևէ երկիր իրեն չի օգնել, և որ Բաքուն զենքի համար պարզապես վճարել է։

«Պատերազմի ժամանակ մեզ իրականում ոչ ոք չօգնեց, բայց Ադրբեջանը դաշնակցային հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, և երկու երկրների միջև տարաձայնություններ չկան», BBC-ին ասել է Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ռասիմ Մուսաբեկովը։

Միաժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները, առանց Թուրքիային հիշատակելու, գրում են, որ Ադրբեջանը անկախ երկիր է և չպետք է ենթարկվի արտաքին ազդեցության՝ վկայակոչելով նախագահի ելույթից հատվածներ։

Անկարայում բնակվող քաղաքական վերլուծաբան Հասան Սելիմ Օզերթեմի կարծիքով՝ Ալիևի հայտարարությունները կարող են Թուրքիային ուղղված ուղերձ լինել։ «Հաշվի առնելով Ալիևի հայտարարությունները, որ ոչ ոք չի օգնել Ադրբեջանին՝ կարելի է ենթադրել, որ դրանք ձևակերպվել են որպես Թուրքիային ուղղված ուղերձ»,– ասել է նա։

Օզերթեմը նշել է, որ Ադրբեջանում ազգային ինքնությունը մեծապես կառուցվում է Ղարաբաղը վերադարձնելու և այդ արդյունքին հենց ադրբեջանցիների ուժերով հասնելու գաղափարի շուրջ։ 2020 թվականի պատերազմում Ադրբեջանն օգտագործել է նաև իսրայելական Harop անօդաչու թռչող սարքեր։ 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի հետ համաձայնագրի կնքումից հետո, Բաքվի փողոցներում ծածանվել են նաև Իսրայելի դրոշները։

BBC-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև լարվածության դրսևորումներից մեկը նկատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի ընթացքում մի շարք երկրների ներկայացուցիչներ լքել են դահլիճը։ Թուրքիայի ներկայացուցիչը հեռացել է, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը մնացել է տեղում։ Նրա լուսանկարը՝ դատարկ նստատեղերի ֆոնին, տարածվել է սոցցանցերում և քննադատության արժանացել թուրքական լրատվամիջոցներում։

Ադրբեջանը միաժամանակ սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի և Իսրայելի հետ․ Բաքուն նավթ է վաճառում երկու երկրներին և զենք գնում նրանցից։

Արևելագետ, NEST կենտրոնի փորձագետ Ռուսլան Սուլեյմանովը նշել է, որ Թուրքիայում, հատկապես իսլամիստական շրջանակներում, դժգոհ են Ադրբեջանի և Իսրայելի սերտ կապերից։ Սակայն, նրա խոսքով, դա այն պատճառը չէ, որի համար Անկարան կցանկանա բախվել Բաքվի հետ։ Սուլեյմանովը նաև ընդգծել է, որ Թուրքիան երկիմաստ դիրքորոշում ունի՝ խստորեն քննադատելով Իսրայելի ղեկավարությանը, բայց շարունակելով տնտեսական հարաբերությունները, այդ թվում՝ ադրբեջանական և իրաքյան նավթի տարանցումը։

Աղբյուր՝ 168.am

Թբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհը կկրճատվի 45 րոպեով
Արտաքին աշխարհ4 hours ago

Թբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհը կկրճատվի 45 րոպեով

Չնայած պատժամիջոցներին՝ ԵՄ-ն Ռուսաստանից LNG-ի համար վճարել է 7,88 մլրդ եվրո
Տնտեսություն4 hours ago

Չնայած պատժամիջոցներին՝ ԵՄ-ն Ռուսաստանից LNG-ի համար վճարել է 7,88 մլրդ եվրո

«Դու ինձ արդեն հոգնեցրել ես». Մոուրինյուն՝ Անչելոտիին
Սպորտ4 hours ago

«Դու ինձ արդեն հոգնեցրել ես». Մոուրինյուն՝ Անչելոտիին

«Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է». Մեսրոպ Մանուկյան
Քաղաքականություն4 hours ago

«Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է». Մեսրոպ Մանուկյան

«Անբարոյական է». Մերցը՝ Շրյոդերի մասնակցության մասին Պուտինի ծննդյան տոնակատարությանը
Քաղաքականություն4 hours ago

«Անբարոյական է». Մերցը՝ Շրյոդերի մասնակցության մասին Պուտինի ծննդյան տոնակատարությանը

Ռուսաստանը ԱՄՆ և համաշխարհային շուկա կուղարկի ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք․ Թրամփ
Տնտեսություն4 hours ago

Ռուսաստանը ԱՄՆ և համաշխարհային շուկա կուղարկի ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք․ Թրամփ

Գևորգ Քոչարյանը կարևորել է փակ հաստատություններում ինքնավնասման և ինքնասպանության ռիսկերի կանխարգելումը
Հասարակություն4 hours ago

Գևորգ Քոչարյանը կարևորել է փակ հաստատություններում ինքնավնասման և ինքնասպանության ռիսկերի կանխարգելումը

80 գնումների ընթացակարգում փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ են ճանաչվել առաջինը
Տնտեսություն4 hours ago

80 գնումների ընթացակարգում փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ են ճանաչվել առաջինը

Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար Սև ծովում առանձին միջանցքներ է առաջարկել
Արտաքին աշխարհ6 hours ago

Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար Սև ծովում առանձին միջանցքներ է առաջարկել

«Մենք կաթվածահար կանենք ՄՔԴ-ի գործելու ունակությունը». Մարկո Ռուբիո
Արտաքին աշխարհ6 hours ago

«Մենք կաթվածահար կանենք ՄՔԴ-ի գործելու ունակությունը». Մարկո Ռուբիո