«COP-17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի՝ սատկած առյուծի հիշատակին»․ Էդգար Ղազարյան – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

«COP-17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի՝ սատկած առյուծի հիշատակին»․ Էդգար Ղազարյան

«COP-17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի՝ սատկած առյուծի հիշատակին»․ Էդգար Ղազարյան

ԱԺ արտահերթ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը առաջարկել է COP-17 գագաթաժողովը նվիրել Գագիկ Ծառուկյանի՝ «սատկած առյուծի հիշատակին»։

ԱԺ-ն հրատապ կարգով քննարկել է Հայաստանի կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև համաձայնագիրը, որը վերաբերում է կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման, Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպման 20-րդ և Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպման 6-րդ նիստերի անցկացմանը։

Ղազարյանը հայտարարել է, որ Հայաստանը «բնապահպանական տարրական խնդիրներ չի կարողանում պահպանել», մինչդեռ միջազգային համաժողովի կազմակերպման համար ծախսվում են միլիոնավոր դոլարներ։ Նրա խոսքով՝ «Մերիդիան» համալիրում ժամանակավոր շինություն կառուցելու և այլ աշխատանքների համար պետական միջոցներ են ծախսվել, իսկ համաձայնագրի վավերացման գործընթացը կառավարության «թափթփվածության կենդանի հուշարձանն է»։

Պատգամավորը նաև հարցրել է, թե ինչու է 2025-ին ստորագրված փաստաթուղթը Ազգային ժողով ներկայացվում 2026 թվականի հոկտեմբերին։ Նա մտահոգություն է հայտնել, որ նիստի օրակարգում ներառված երկու հարցեր չեն քննարկվել գլխադասային հանձնաժողովներում, և հարցրել է՝ որն է այդ ընթացակարգի բացառիկությունը։

Ղազարյանը նաև նշել է, որ COP-17-ի անցկացման օրերն արդեն որոշված են, և հարցրել՝ եթե համաձայնագիրը քաղաքական որոշմամբ չվավերացվի, արդյոք համաժողովը չի՞ կազմակերպվի։

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը պարզաբանել է, որ համաձայնագիրը Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ է նախատեսում, ուստի այն ենթակա է Ազգային ժողովի վավերացման և Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրականության որոշման։

Ղազարյանը հակադարձել է՝ նշելով, որ ֆինանսների նախարարության տեղեկանքում գրված է, թե համաձայնագիրը պետության համար ֆինանսական պարտավորություն չի առաջացնում։ Նա հարցրել է նաև, թե արդյոք COP-17-ի քարտուղարությանը նախատեսված գումարը փոխանցվել է, քանի որ փաստաթղթով այն պետք է փոխանցված լիներ նիստից 9 ամիս առաջ։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով գլխադասային հանձնաժողովների նիստերի վերաբերյալ մտահոգությանը, նշել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է այն դեպքերը, երբ արտահերթ նիստում հարցը կարող է քննարկվել առանց գլխադասային հանձնաժողովի նիստի։ Նրա խոսքով՝ տվյալ դեպքում եղել է հրատապության հարց, և վարչապետը ԱԺ նախագահից ստացել է բանավոր համաձայնություն։

Աղբյուր՝ aravot.am

«Իշխանությունները չեն կարող անվերջ խուսափել պատասխանատվությունից». Մեսրոպ Առաքելյան
Քաղաքականություն2 hours ago

«Իշխանությունները չեն կարող անվերջ խուսափել պատասխանատվությունից». Մեսրոպ Առաքելյան

«Կարո՞ղ է՝ իշխանություն փոխվի, ու պարզվի՝ «Մերիդիանում» մի քիչ էլ փայ ունեք»․ Մեսրոպ Մանուկյան
Քաղաքականություն2 hours ago

«Կարո՞ղ է՝ իշխանություն փոխվի, ու պարզվի՝ «Մերիդիանում» մի քիչ էլ փայ ունեք»․ Մեսրոպ Մանուկյան

«Այդ կինն արժանի է մեծարման, ոչ թե դատապարտման»
Հասարակություն2 hours ago

«Այդ կինն արժանի է մեծարման, ոչ թե դատապարտման»

Տիգրանաշենում «Mercedes»-ը ամբողջությամբ այրվել է․ տուժածներ չկան
Հասարակություն2 hours ago

Տիգրանաշենում «Mercedes»-ը ամբողջությամբ այրվել է․ տուժածներ չկան

«COP-17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի՝ սատկած առյուծի հիշատակին»․ Էդգար Ղազարյան
Քաղաքականություն2 hours ago

«COP-17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի՝ սատկած առյուծի հիշատակին»․ Էդգար Ղազարյան

Առաջիկա օրերին տեղումներ են սպասվում․ հնարավոր է նաև ամպրոպ
Հասարակություն2 hours ago

Առաջիկա օրերին տեղումներ են սպասվում․ հնարավոր է նաև ամպրոպ

Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ ակցիաների մասնակիցներ են ձերբակալվել
Հասարակություն2 hours ago

Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ ակցիաների մասնակիցներ են ձերբակալվել

«Մենք չգիտենք՝ իրականում ինչ է եղել». Ժաննա Ալեքսանյանը՝ ադրբեջանցի զինծառայողի դեպքի մասին
Հասարակություն2 hours ago

«Մենք չգիտենք՝ իրականում ինչ է եղել». Ժաննա Ալեքսանյանը՝ ադրբեջանցի զինծառայողի դեպքի մասին

«Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպությանը 90 տոկոս կանխավճար են տվել»․ Լենա Մաթևոսյան
Քաղաքականություն2 hours ago

«Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպությանը 90 տոկոս կանխավճար են տվել»․ Լենա Մաթևոսյան

«Այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել անցումը». Տիգրան Աբրահամյան
Քաղաքականություն5 hours ago

«Այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել անցումը». Տիգրան Աբրահամյան