«Մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը». Սերգեյ Լավրով – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

«Մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը». Սերգեյ Լավրով

«Մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը». Սերգեյ Լավրով

Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել Ուկրաինայում իր ռազմական նպատակներից՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած «էներգետիկ հրադադարին»։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները հրադադարի վերաբերյալ։

Լավրովի պնդմամբ՝ Զելենսկին փորձում է հրադադարը օգտագործել ժամանակ շահելու, ուժերը վերականգնելու և Արևմուտքից նոր զինատեսակներ ստանալու համար։

«Չեմ կարծում, որ նա արժանի է այդ դադարին։ Չեմ կարծում նաև, որ մենք հերթական անգամ կհավատանք նրա երաշխիքներին ու խոստումներին։ Նախագահ Պուտինը հստակ ասել է՝ մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը։ Մենք երբեք չենք փոխել դրանք»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Հոկտեմբերի 11-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են անհապաղ դադարեցնել միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները։ Վարշավայի անվտանգության համաժողովում Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան անմիջապես աջակցել է նախաձեռնությանը, սակայն Ռուսաստանը շարունակել է հարվածները։ Նրա խոսքով՝ Թրամփի հայտարարությունից հետո ռուսական զորքերը հարվածել են Խարկովի էլեկտրակայանին և գազային ենթակառուցվածքի օբյեկտներից մեկին։

Աղբյուր՝ 168.am

ՔՊ խմբակցության ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ ծրագրերի արդյունավետությունը
Քաղաքականություն5 hours ago

ՔՊ խմբակցության ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ ծրագրերի արդյունավետությունը

«ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության հաստատման գործընթացին». Վասիլիս Մարագոս
Քաղաքականություն5 hours ago

«ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության հաստատման գործընթացին». Վասիլիս Մարագոս

«Իշխանությունները զիջումների են գնում նույնիսկ Սահմանադրության հարցում». Օլիվիե Ֆոր
Քաղաքականություն5 hours ago

«Իշխանությունները զիջումների են գնում նույնիսկ Սահմանադրության հարցում». Օլիվիե Ֆոր

Գևորգ Մանուկյանը չի ընդունում իրեն վերագրվող խախտումը․ ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի նոյեմբերի 2-ին
Հասարակություն5 hours ago

Գևորգ Մանուկյանը չի ընդունում իրեն վերագրվող խախտումը․ ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի նոյեմբերի 2-ին

Ադրբեջանում մեկնարկել են «Falcon Meeting – 2026» զորավարժությունները՝ ԱՄԷ-ի մասնակցությամբ
Արտաքին աշխարհ5 hours ago

Ադրբեջանում մեկնարկել են «Falcon Meeting – 2026» զորավարժությունները՝ ԱՄԷ-ի մասնակցությամբ

Զալուժնին Զելենսկիից առաջ է անցնում վարկանիշով․ Newsweek
Քաղաքականություն5 hours ago

Զալուժնին Զելենսկիից առաջ է անցնում վարկանիշով․ Newsweek

«Ցանկացած արտաքին տեխնոլոգիա կախվածություն է ստեղծում»․ Վահե Դավթյան
Տնտեսություն5 hours ago

«Ցանկացած արտաքին տեխնոլոգիա կախվածություն է ստեղծում»․ Վահե Դավթյան

Մեկ շաբաթում 505 ոչ սթափ վարորդ է հայտնաբերվել, 518-ը՝ առանց վարորդական իրավունքի
Հասարակություն5 hours ago

Մեկ շաբաթում 505 ոչ սթափ վարորդ է հայտնաբերվել, 518-ը՝ առանց վարորդական իրավունքի

«Խաղաղության ձգտելը չի նշանակում մոռանալ». Գուրգեն Սարգսյան
Քաղաքականություն5 hours ago

«Խաղաղության ձգտելը չի նշանակում մոռանալ». Գուրգեն Սարգսյան

«Այս մասշտաբի սխալի համար արդարացում չկա». Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի կորուստները վերանայել է
Արտաքին աշխարհ5 hours ago

«Այս մասշտաբի սխալի համար արդարացում չկա». Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի կորուստները վերանայել է