Քաղաքականություն
«Եվրամիությունը Ռուսաստանին 250 միլիարդ դոլար է վճարել էներգակիրների համար»․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է «կեղծ լուրեր» տարածող լրատվամիջոցներին՝ իրեն Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի համար քննադատելու, սակայն Եվրոպայի կողմից ռուսական էներգակիրների գնումներն անտեսելու մեջ։
«Եվրամիությունը Ռուսաստանին 250 միլիարդ դոլար է վճարել էներգակիրների համար, իսկ կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցները նույնիսկ չեն ցանկանում անդրադառնալ այս թեմային։ Ես ճիշտ ընտրություն եմ կատարել՝ ի շահ ամերիկացի ժողովրդի»,- գրել է Թրամփը։
Աղբյուր՝ 168.am