«Հաստատ պատճառներից մեկը ֆուտբոլի ֆեդերացիայի հետ է կապված». Արման Աբելյան – YerevanPress
Connect with us

Սպորտ

«Հաստատ պատճառներից մեկը ֆուտբոլի ֆեդերացիայի հետ է կապված». Արման Աբելյան

«Հաստատ պատճառներից մեկը ֆուտբոլի ֆեդերացիայի հետ է կապված». Արման Աբելյան

Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի ազգային հավաքականից հեռանալու պատճառներից մեկը կարող է կապված լինել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, կարծում է ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանը։

Մխիթարյանն իր ինքնակենսագրականում գրել է, որ հավաքականի կազմում իր վերջին խաղը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 14-ին Երևանում՝ Գերմանիայի դեմ 1:4 հաշվով պարտության ժամանակ։ Ֆուտբոլիստը նշել է, որ որոշման մասին պաշտոնական հայտարարությունից առաջ արդեն զգում էր՝ ժամանակն է ավարտել այդ փուլը, սակայն ամբողջությամբ չի բացահայտել հեռանալու պատճառները։

Մխիթարյանը նաև նշել է, որ հավաքականի կազմում իր խաղային պայմանները վերջին տարիներին փոխվել էին, իսկ 95 հանդիպումներից գրեթե կեսում հանդես է եկել իրեն ոչ այնքան նախընտրելի դիրքում։ Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ երբեք չի բողոքել, հպարտությամբ է կրել Հայաստանի մարզաշապիկը և հանդերձարանում չի ունեցել կոնֆլիկտներ թիմակիցների հետ։

Aravot.am-ի հետ զրույցում Արման Աբելյանն ասել է, որ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել հենակետային կիսապաշտպանի դիրքում խաղալը, մինչդեռ իր ոճն ավելի հարձակողական է։ Նրա խոսքով՝ ֆուտբոլիստը, չնայած դրան, հարմարվել է իրավիճակին և այդ դիրքում ևս օգնել թիմին։

Աբելյանը տարակուսանք է հայտնել, որ Մխիթարյանը հավաքականից հեռանալուց շուրջ հինգ տարի անց դեռ ամբողջությամբ չի ներկայացրել որոշման պատճառները։ Մեկնաբանի կարծիքով՝ հանրությունը պետք է այդ մասին հստակ տեղեկանա հենց ֆուտբոլիստից, քանի որ բացատրությունները կարող են ազդեցություն ունենալ թե՛ հայկական ֆուտբոլի, թե՛ ֆեդերացիայի վրա։

«Հաստատ պատճառներից մեկը ֆուտբոլի ֆեդերացիայի հետ է կապված»,– ասել է Աբելյանը՝ նշելով, որ Մխիթարյանը 2023 թվականին հրապարակայնորեն աջակցել էր ֆեդերացիայի նախագահի թեկնածու, իր նախկին թիմակից Արաս Օզբիլիսին։ Նրա խոսքով՝ այդ քայլը կարող էր ցույց տալ, որ Մխիթարյանը ցանկանում էր ֆեդերացիայի նախագահի փոփոխություն։

Միաժամանակ Աբելյանը նշել է, որ հավաքականից հեռանալը Մխիթարյանին հնարավորություն է տվել ավելի շատ կենտրոնանալ ակումբային ֆուտբոլի վրա և շարունակել հանդես գալ բարձր մակարդակով։

Աղբյուր՝ aravot.am

«Եվրամիությունը Ռուսաստանին 250 միլիարդ դոլար է վճարել էներգակիրների համար»․ Թրամփ
Քաղաքականություն3 hours ago

«Եվրամիությունը Ռուսաստանին 250 միլիարդ դոլար է վճարել էներգակիրների համար»․ Թրամփ

«Ռուսաստանը բաց է թողել խաղաղությանն ավելի մոտենալու հերթական հնարավորությունը»․ Զելենսկի
Քաղաքականություն3 hours ago

«Ռուսաստանը բաց է թողել խաղաղությանն ավելի մոտենալու հերթական հնարավորությունը»․ Զելենսկի

«Ես 80 կամ 100 հազար դրամով չեմ դասախոսի»․ քաղաքագետ
Հասարակություն3 hours ago

«Ես 80 կամ 100 հազար դրամով չեմ դասախոսի»․ քաղաքագետ

Նովակ․ Ռուսաստանը 2026-ի առաջին 9 ամսում Եվրոպային մատակարարել է 21,3 մլրդ դոլարի էներգակիր
Տնտեսություն3 hours ago

Նովակ․ Ռուսաստանը 2026-ի առաջին 9 ամսում Եվրոպային մատակարարել է 21,3 մլրդ դոլարի էներգակիր

«Հաստատ պատճառներից մեկը ֆուտբոլի ֆեդերացիայի հետ է կապված». Արման Աբելյան
Սպորտ3 hours ago

«Հաստատ պատճառներից մեկը ֆուտբոլի ֆեդերացիայի հետ է կապված». Արման Աբելյան

Շողացող առիթմիան ինսուլտի հիմնական պատճառներից է՝ հատկապես տարեցների շրջանում
Առողջություն4 hours ago

Շողացող առիթմիան ինսուլտի հիմնական պատճառներից է՝ հատկապես տարեցների շրջանում

FirePoint-ը հայտարարել է ՌԴ ուղղությամբ ուկրաինական բալիստիկ հրթիռի առաջին արձակման մասին
Արտաքին աշխարհ4 hours ago

FirePoint-ը հայտարարել է ՌԴ ուղղությամբ ուկրաինական բալիստիկ հրթիռի առաջին արձակման մասին

«Իռացիոնալ իշխանական վարքագծի պայմաններում ռացիոնալ սպասումներ պահանջելը տնտեսական քաղաքականություն չէ». Դավիթ Անանյան
Տնտեսություն4 hours ago

«Իռացիոնալ իշխանական վարքագծի պայմաններում ռացիոնալ սպասումներ պահանջելը տնտեսական քաղաքականություն չէ». Դավիթ Անանյան

«Բաքվի վարչախումբն այնքան էլ կայուն և անպարտելի չէ». Վարդան Ոսկանյան
Քաղաքականություն4 hours ago

«Բաքվի վարչախումբն այնքան էլ կայուն և անպարտելի չէ». Վարդան Ոսկանյան

«Շարունակում ենք հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը». Լավրով
Արտաքին աշխարհ4 hours ago

«Շարունակում ենք հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը». Լավրով