Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքում գրել է.

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետ Նիկոլ ՓաշինյանինՀունվարի 15-ին, Մոսկվայում եռակողմ հանդիպումից չորս օր հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տիկնոջ եւ դստեր հետ այցելել է Շուշի եւ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այլեւս գոյություն չունի, իսկ այդ մասին խոսողներին սպասվում է ,,երկաթե բռունցքի եւս մեկ հարված,,:

Ադրբեջանի նախագահի կեցվածքը հիմնավորապես հակասում է նոյեմբերի 10-ի եռակողմ Հայտարարությանը, որով չի կանխորոշվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, իսկ ռուս խաղաղապահների մուտքը՝ երաշխավորում տեղաշրջանի հայ բնակչության անվտանգությունը:

Հայաստանի պատկան մարմինը՝ ԱԳՆ-ն, պարտավոր էր Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարման մասին համաձյանության կողմ հանդիսացող Ռուսաստնի Դաշնությանը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, Միավորված ազգերի կազմակերպությանը, ԵԱՀԿ -ին անհապաղ բողոքի նոտա հղել՝ իրազեկելով Ադրբեջանի նախագահի այլատյացության եւ նրա կողմից ուժի կիրառման սպառնալիքի մասին: Ավելին, ձեր կառավարությունը պետք է հայտարարեր Ադրբեջանի հետ քաղաքական քննարկումների առկախում՝ մինչեւ Իլհամ Ալիեւը պաշտոնապես ներողություն կխնդրի Արցախի հայ բնակչությանը ֆիզիկական բնաջնջման կամ տոտալ բռնատեղահանության ենթարկելու իր մարդատյաց մտադրության համար: Հայաստանի կառավարությունը, ցավոք, որեւէ կերպ չանդրադարձավ Իլհամ Ալիեւի սպառնալիքներին: Եւ ոչ միայն: Ադրբեջանի նախագահի վարքը քաղաքական գնահատականի չարժանացավ անգամ Ազգային ժողովի կողմից, որտեղ ձեր գլխավորած ուժը սահմանադրական մեծամասնություն ունի: Հայաստանի կառավարության եւ Ազգային ժողովի մեծամասնության այդ՝ առնվազն տարակուսանք հարուցող, կեցվածքն առաջացնում է երկու հարց. ա) Մոսկվայի եռակողմ հանդիպմանը քննարկվե՞լ է Ադրբեջանի նախագահի այցը Շուշի, բ) Հայաստանն ընդունու՞մ է, որ ,,Շուշին Ադրբեջան է եւ վերջ,,՝ դրանից ենթադրվող հետեւանքներով հանդերձ, որ Ադրբեջանի նախագահը ձեւակերպում է իբրեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես պետականության, դադարում: Ակնկալում եմ հստակ պատասխան:Առաջին գումարման ՀՀ Գերագույն խորհրդի, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ գումարումների ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Վահրամ Աթանեսյան17 հունվարի 2021թ.Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Մաշտոցի 2 բն. 4 հեռ. 097280909e-mail- atvahram@yandex.ru

Advertisement
Ղալիբաֆը զգուշացրել է Կովկասում արտատարածաշրջանային ուժերի միջամտության հետևանքների մասին
Քաղաքականություն4 hours ago

Ղալիբաֆը զգուշացրել է Կովկասում արտատարածաշրջանային ուժերի միջամտության հետևանքների մասին

Ֆրանսիա-Թուրքիա ռազմական համագործակցությունը դժգոհություն է առաջացրել Հունաստանում
Արտաքին աշխարհ4 hours ago

Ֆրանսիա-Թուրքիա ռազմական համագործակցությունը դժգոհություն է առաջացրել Հունաստանում

Դոնալդ Թրամփը ցանկանում է այցելել Ուզբեկստան․ ԱՄՆ հատուկ բանագնաց
Արտաքին աշխարհ4 hours ago

Դոնալդ Թրամփը ցանկանում է այցելել Ուզբեկստան․ ԱՄՆ հատուկ բանագնաց

Պուտինը պետական պարգևներ է հանձնել հատուկ ռազմական գործողության մասնակիցների ուսուցիչներին
Քաղաքականություն4 hours ago

Պուտինը պետական պարգևներ է հանձնել հատուկ ռազմական գործողության մասնակիցների ուսուցիչներին

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է 343 ուկրաինական անօդաչուի ոչնչացման մասին
Արտաքին աշխարհ4 hours ago

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է 343 ուկրաինական անօդաչուի ոչնչացման մասին

Վարչական դատարանը բավարարել է Արցախում աշխատած դատախազի հատուկ կենսաթոշակի պահանջը
Հասարակություն4 hours ago

Վարչական դատարանը բավարարել է Արցախում աշխատած դատախազի հատուկ կենսաթոշակի պահանջը

Երևանը չի թույլատրի Հայաստանի տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար
Քաղաքականություն4 hours ago

Երևանը չի թույլատրի Հայաստանի տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար

Տիգրան Աբրահամյանը հայտնել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում օտարված օբյեկտի գործի մասին
Քաղաքականություն4 hours ago

Տիգրան Աբրահամյանը հայտնել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում օտարված օբյեկտի գործի մասին

Տուլոնի նավահանգստում հրդեհ է բռնկվել «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա
Արտաքին աշխարհ4 hours ago

Տուլոնի նավահանգստում հրդեհ է բռնկվել «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա

Մեծ Բրիտանիայում ԱԲ-ով ստացված նորությունների նկատմամբ վստահությունը 44% է
Հասարակություն4 hours ago

Մեծ Բրիտանիայում ԱԲ-ով ստացված նորությունների նկատմամբ վստահությունը 44% է