Պայքարն ընթանում էր յուրաքանչյուր կետի, ստորակետի համար. Պուտինը պատմել է Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մանրամասների մասին – YerevanPress
Connect with us

Արտաքին աշխարհ

Պայքարն ընթանում էր յուրաքանչյուր կետի, ստորակետի համար. Պուտինը պատմել է Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մանրամասների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում պատմել է 2020 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունման մանրամասները:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ բոլոր որոշումներն ընդունվել են անմիջականորեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ, իսկ հայտարարության տեքստը նախապես չի պատրաստվել:

Պուտինը նշել է նաև, որ  որոշումը պետք է կայացվեր, և ավելացրել է, որ եղած պայմաններում «պայքարը երկու կողմերից էլ ընթանում էր յուրաքանչյուր արտահայտության, յուրաքանչյուր կետի, կարելի է ասել ՝ յուրաքանչյուր ստորակետի համար»:

Հունվարի 15-ին Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների քննարկմանն էր ներկայացրել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման արդյունքները:

Երկուշաբթի, հունվարի 11-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են Կրեմլում ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը: Բանակցությունները տևել են գրեթե 4 ժամ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Երևանը չի թույլատրի Հայաստանի տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար
Քաղաքականություն2 hours ago

Երևանը չի թույլատրի Հայաստանի տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար

Տիգրան Աբրահամյանը հայտնել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում օտարված օբյեկտի գործի մասին
Քաղաքականություն2 hours ago

Տիգրան Աբրահամյանը հայտնել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում օտարված օբյեկտի գործի մասին

Տուլոնի նավահանգստում հրդեհ է բռնկվել «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա
Արտաքին աշխարհ2 hours ago

Տուլոնի նավահանգստում հրդեհ է բռնկվել «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա

Մեծ Բրիտանիայում ԱԲ-ով ստացված նորությունների նկատմամբ վստահությունը 44% է
Հասարակություն2 hours ago

Մեծ Բրիտանիայում ԱԲ-ով ստացված նորությունների նկատմամբ վստահությունը 44% է

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Սիթի»-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը
Հասարակություն2 hours ago

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Սիթի»-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը

Աննա Գրիգորյանը պահանջում է վերականգնել «Հայաստան» դաշինքի առաջնորդի հետ կապը
Քաղաքականություն2 hours ago

Աննա Գրիգորյանը պահանջում է վերականգնել «Հայաստան» դաշինքի առաջնորդի հետ կապը

Հորմուզի խափանումները կարող են հացահատիկի գները բարձրացնել մինչև 80 տոկոս
Տնտեսություն2 hours ago

Հորմուզի խափանումները կարող են հացահատիկի գները բարձրացնել մինչև 80 տոկոս

Սպանության նախապատրաստության գործով ձերբակալվել է չորս անձ
Հասարակություն2 hours ago

Սպանության նախապատրաստության գործով ձերբակալվել է չորս անձ

Կենսաչափական փաստաթղթերի սպասարկումը նոյեմբերի 1-ից կիրականացվի նոր գրասենյակներում
Հասարակություն2 hours ago

Կենսաչափական փաստաթղթերի սպասարկումը նոյեմբերի 1-ից կիրականացվի նոր գրասենյակներում

Հայաստանն ու Թուրքիան քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի գործարկումը
Տնտեսություն3 hours ago

Հայաստանն ու Թուրքիան քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի գործարկումը