Հասարակություն
Օկինավայի Յոնագունի կղզու շրջանում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայի հարավային Օկինավա պրեֆեկտուրայում գրանցվել է 6,0 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է հեռավոր Յոնագունի կղզու շրջանում, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։
Աղբյուր՝ 168.am