Աննա Վարդապետյանը ԱՊՀ նիստում ներկայացրել է ապօրինի ակտիվների վերադարձի Հայաստանի փորձը – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Աննա Վարդապետյանը ԱՊՀ նիստում ներկայացրել է ապօրինի ակտիվների վերադարձի Հայաստանի փորձը

Աննա Վարդապետյանը ԱՊՀ նիստում ներկայացրել է ապօրինի ակտիվների վերադարձի Հայաստանի փորձը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը առցանց մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 36-րդ նիստին։

Նիստի օրակարգի առաջին հարցի շրջանակում նա ելույթ է ունեցել «Ժամանակակից մարտահրավերներն ու նոր լուծումները արտերկրից ապօրինի գույքի վերադարձի ոլորտում» թեմայով։

Աննա Վարդապետյանի խոսքով՝ հանցավորության անդրսահմանային բնույթը բարդացնում է ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձը, քանի որ դրանք կարող են տեղափոխվել տարբեր երկրներ, գրանցվել փոխկապակցված անձանց անունով կամ վերափոխվել գույքի այլ տեսակների։ Նրա գնահատմամբ՝ ակտիվների վերադարձը ներառում է դրանց հայտնաբերման և հետագծման, սառեցման կամ առգրավման, դատական քննության, բռնագանձման, կառավարման և փաստացի վերադարձի փուլերը։

Գլխավոր դատախազը նշել է, որ քրեական հետապնդման անհնարինությունը չպետք է ինքնաբերաբար բացառի ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը։ Այս համատեքստում նա անդրադարձել է առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձման մեխանիզմին։

Վարդապետյանը ներկայացրել է Հայաստանի փորձը՝ նշելով, որ 2020 թվականին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունմամբ ստեղծվել է ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձի ինքնուրույն քաղաքացիաիրավական մեխանիզմի կիրառման իրավական հիմքը։

Նա կարևորել է միջազգային իրավական փոխօգնությունը՝ ընդգծելով, որ համագործակցությունը պետք է սկսվի ակտիվի հայտնաբերման և հետագծման փուլից։ Դա, ըստ գլխավոր դատախազի, հնարավորություն կտա մինչև ազգային դատական գործընթացի ավարտը օպերատիվորեն սառեցնել, առգրավել և պահպանել գույքը։

Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև Եվրոպայի խորհրդի Վարշավայի կոնվենցիային և 2026 թվականին ընդունված դրա լրացուցիչ արձանագրությանը։ Նա նշել է, որ արձանագրության մշակմանը անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները։

Ելույթի ընթացքում ներկայացվել են միջազգային համագործակցության ընթացքում առաջացող խնդիրները, այդ թվում՝ տարբեր երկրների իրավական համակարգերի տարբերությունները, քաղաքացիաիրավական բռնագանձման համանման մեխանիզմների բացակայությունը և ոչ պաշտոնական եղանակով ստացված տեղեկությունները հետագայում որպես ապացույց օգտագործելու սահմանափակումները։

Գլխավոր դատախազը կարևորել է ակտիվների վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակումը, գույքի օպերատիվ սառեցման և առգրավման մեխանիզմների կատարելագործումը, մինչև վերջնական դատական որոշումը միջազգային իրավական փոխօգնության հնարավորության ապահովումը, դատական ակտերի փոխադարձ ճանաչումն ու կատարումը, ինչպես նաև բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարումը։

Ամփոփելով՝ Աննա Վարդապետյանը նշել է, որ ակտիվների վերադարձն այլևս միայն քրեական գործընթացի ավարտից հետո գույքի բռնագանձման հարց չէ։ Նրա խոսքով՝ գործընթացը սկսվում է ակտիվի հայտնաբերումից, գտնվելու վայրի որոշումից և հետագծումից ու ավարտվում դրա փաստացի վերադարձով։

Աղբյուր՝ 168.am

Advertisement
Սի Ծինփին. Չինաստանը կշարունակի անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությունը
Քաղաքականություն8 hours ago

Սի Ծինփին. Չինաստանը կշարունակի անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությունը

Վահե Սարգսյանը քննադատել է Հայաստանում գույքահարկի բարձրացումը
Քաղաքականություն8 hours ago

Վահե Սարգսյանը քննադատել է Հայաստանում գույքահարկի բարձրացումը

Ստեփան Ասատրյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հասարակություն8 hours ago

Ստեփան Ասատրյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Վոլոդինը 406 ձայնով վերընտրվել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ
Քաղաքականություն8 hours ago

Վոլոդինը 406 ձայնով վերընտրվել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ

Կարտինգի դպրոցի աշխատանքի խաթարումը կարող է ազդել Հայաստանի միջազգային քվոտաների վրա
Սպորտ8 hours ago

Կարտինգի դպրոցի աշխատանքի խաթարումը կարող է ազդել Հայաստանի միջազգային քվոտաների վրա

Play City-ի կարտինգի դպրոցի աշխատանքը շուրջ երկու ամիս խաթարված է
Սպորտ8 hours ago

Play City-ի կարտինգի դպրոցի աշխատանքը շուրջ երկու ամիս խաթարված է

Արթուր Ավանեսյանը դատարանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու և հեռախոսազրույցի իր վարկածը
Քաղաքականություն8 hours ago

Արթուր Ավանեսյանը դատարանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու և հեռախոսազրույցի իր վարկածը

Գերագույն դատարանը կասեցրել է երրորդ երկրներ միգրանտների արտաքսումների սահմանափակումը
Արտաքին աշխարհ8 hours ago

Գերագույն դատարանը կասեցրել է երրորդ երկրներ միգրանտների արտաքսումների սահմանափակումը

Նիկողոս Հովհաննիսյանը կոչ է արել պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին
Հասարակություն8 hours ago

Նիկողոս Հովհաննիսյանը կոչ է արել պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին

ՌԴ-ն մինչև հոկտեմբերի 31-ը երկարաձգել է վառելիքի որոշ տեսակների արտահանման սահմանափակումը
Տնտեսություն10 hours ago

ՌԴ-ն մինչև հոկտեմբերի 31-ը երկարաձգել է վառելիքի որոշ տեսակների արտահանման սահմանափակումը