Արտաքին աշխարհ
Փհենյանը բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին, Deuttsche Welle-ի փոխանցմամբ, հայտնել է Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն։
Սեուլի հայտարարության համաձայն՝ Հարավային Կորեան, Միացյալ Նահանգներն ու Ճապոնիան պահպանում են մարտական պատրաստվածության բարձր մակարդակ և սերտորեն փոխանակում են տեղեկություններ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների վերաբերյալ։
Միջադեպից առաջ Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանային գոտում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել էր հարավկորեացի երեք զինծառայող։ Սեուլը հայտնել էր, որ պայթյունը, ենթադրաբար, առաջացել է հյուսիսկորեական հետևակային ականների պատճառով։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Հվան Շին Չուլը Փհենյանին մեղադրել էր զինադադարը խախտելու մեջ և հայտարարել հակաքայլեր ձեռնարկելու ծրագրերի մասին։ Հյուսիսային Կորեան այդ մեղադրանքները մերժել է։
Աղբյուր՝ 168.am