Արտաքին աշխարհ
Արաղչի․ Իրանը պատրաստ է բանակցությունների, սակայն նոր հարվածներին կպատասխանի ավելի մեծ ուժով
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների, սակայն ԱՄՆ-ի կողմից նոր հարվածների դեպքում վճռական պատասխան կտա։
«Եթե մեր թշնամիները կրկին ցանկանան գնալ ռազմական առճակատման ճանապարհով, մեր պատասխանը կլինի ավելի հզոր, քան նախկինում, մենք կպաշտպանվենք ավելի մեծ ուժով, քան անցյալում»,– նշել է նա։
Արաղչիի խոսքով՝ դիվանագիտական ուղիների որոնման դեպքում Իրանը պատրաստ է հասնել արդար և արժանապատիվ լուծման՝ պատերազմը դադարեցնելու համար։
Աղբյուր՝ 168.am