Հասարակություն
Ոսկեվազում կենցաղային հարցի շուրջ վեճը վերածվել է խմբակային ծեծկռտուքի
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 28-ին Արագածոտնի մարզի Ոսկեվազ բնակավայրում մի քանի անձանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։ Դեպքի հետևանքով «Աշտարակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել մարզի բնակիչ 32-ամյա Դավիթ Հ.-ն և Երևանի բնակիչ 36-ամյա Տիգրան Մ.-ն։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ Ոսկեվազի վարչական տարածքին հարակից դաշտամիջյան հատվածում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 37-ամյա Վահան Ս.-ն և 32-ամյա Սուրեն Պ.-ն։
Ըստ աղբյուրի՝ նույն օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, վիճաբանությունը շարունակվել է Ոսկեվազ գյուղի 11-րդ փողոցում։ Մի կողմում եղել են Վահան Ս.-ն, նրա 66-ամյա հայրը՝ Սերյոժա Ս.-ն, ինչպես նաև նրա հորեղբոր որդիները՝ 35-ամյա Կարեն Ս.-ն և 32-ամյա Արթուր Ս.-ն։ Մյուս կողմում եղել են Սուրեն Պ.-ն, նրա մտերիմներ՝ Դավիթ Հ.-ն, Երևանի բնակիչներ 34-ամյա Վարդան Մ.-ն և 36-ամյա Տիգրան Մ.-ն։
Աղբյուր՝ aravot.am