«Մենք չգիտենք՝ իրականում ինչ է եղել». Ժաննա Ալեքսանյանը՝ ադրբեջանցի զինծառայողի դեպքի մասին – YerevanPress
Connect with us

Հասարակություն

«Մենք չգիտենք՝ իրականում ինչ է եղել». Ժաննա Ալեքսանյանը՝ ադրբեջանցի զինծառայողի դեպքի մասին

«Մենք չգիտենք՝ իրականում ինչ է եղել». Ժաննա Ալեքսանյանը՝ ադրբեջանցի զինծառայողի դեպքի մասին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կասկածի տակ է դրել ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի գործողությունները «սովորական կրիմինալ» որակելու մոտեցումը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանցագործությունը պետք է գնահատել անկախ կատարողի ազգությունից։

Ալեքսանյանի խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողը զենքով մուտք է գործել ՀՀ տարածք, ներխուժել Շաքիի բնակավայրի տներից մեկը և կրակել տանտիրուհու ոտքին, սակայն իշխանությունները հանրությանը չեն ներկայացրել դեպքի ամբողջական հանգամանքները։

«Մենք չգիտենք՝ իրականում ինչ է եղել, մենք դա չենք էլ լսում իշխանության կամ պատկան մարմինների կողմից։ Ի՞նչ են պարզել, որտե՞ղ էր այդ ադրբեջանցի զինծառայողը երկու-երեք օր, ո՞նց մենք դա դատենք՝ որպես սովորական կրիմինալ»,– ասել է իրավապաշտպանը։

Նա նշել է, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, այդ թվում՝ սահմանը հատելու հանգամանքով, սակայն, իր գնահատմամբ, վարչապետի հրապարակային մեկնաբանությունները խառնում են իրավիճակը, մինչդեռ իրավապահ մարմինները հանրությանը բավարար տեղեկություն չեն ներկայացրել։ Ալեքսանյանը նշել է, որ առնվազն սպանության փորձի վերաբերյալ հարցերը պետք է քննության առարկա դառնան։

Իրավապաշտպանը նաև քննադատել է Փաշինյանի այն հայտարարությունը, թե պետք է զգույշ լինել գնահատականներում, քանի որ Ադրբեջանը կարող է դրանք օգտագործել Հայաստանի դեմ։ Նրա խոսքով՝ եթե գործում է անկախ իրավապահ համակարգ, ապա դեպքի հանգամանքները պետք է պարզվեն քննությամբ, և արդյունքները ներկայացվեն հանրությանը։

Ալեքսանյանի պնդմամբ՝ ադրբեջանցի զինծառայողի մտադրությունները խաղաղ չեն եղել, իսկ չի բացառվում նաև, որ նա կարող էր դիվերսանտ լինել։ Միաժամանակ նա շեշտել է, որ այդ հարցերի պատասխանները պետք է տա օբյեկտիվ քննությունը։

Իրավապաշտպանը հիշեցրել է նաև Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայողների դեպքերը՝ նշելով, որ նրանցից մեկին ադրբեջանական կողմը մեկ տարի պահել է բանտում։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նկատմամբ հայկական հասարակության վերաբերմունքը շարունակում է պայմանավորվել պատերազմով, զոհերով և նախկինում արձանագրված սպանություններով։

Ալեքսանյանի խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողը պետք է ստանա իր արարքին համապատասխան պատիժ, իսկ քննությունը պետք է լինի փաստերի վրա հիմնված և օբյեկտիվ։

Աղբյուր՝ aravot.am

«Սա պետության ամոթն է». 28-ամյա հաշմանդամություն ունեցող երիտասարդը զրկվել է սոցիալական բնակարանի իրավունքից
Հասարակություն2 hours ago

«Սա պետության ամոթն է». 28-ամյա հաշմանդամություն ունեցող երիտասարդը զրկվել է սոցիալական բնակարանի իրավունքից

«Իշխանությունները չեն կարող անվերջ խուսափել պատասխանատվությունից». Մեսրոպ Առաքելյան
Քաղաքականություն2 hours ago

«Իշխանությունները չեն կարող անվերջ խուսափել պատասխանատվությունից». Մեսրոպ Առաքելյան

«Կարո՞ղ է՝ իշխանություն փոխվի, ու պարզվի՝ «Մերիդիանում» մի քիչ էլ փայ ունեք»․ Մեսրոպ Մանուկյան
Քաղաքականություն2 hours ago

«Կարո՞ղ է՝ իշխանություն փոխվի, ու պարզվի՝ «Մերիդիանում» մի քիչ էլ փայ ունեք»․ Մեսրոպ Մանուկյան

«Այդ կինն արժանի է մեծարման, ոչ թե դատապարտման»
Հասարակություն2 hours ago

«Այդ կինն արժանի է մեծարման, ոչ թե դատապարտման»

Տիգրանաշենում «Mercedes»-ը ամբողջությամբ այրվել է․ տուժածներ չկան
Հասարակություն2 hours ago

Տիգրանաշենում «Mercedes»-ը ամբողջությամբ այրվել է․ տուժածներ չկան

«COP-17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի՝ սատկած առյուծի հիշատակին»․ Էդգար Ղազարյան
Քաղաքականություն2 hours ago

«COP-17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի՝ սատկած առյուծի հիշատակին»․ Էդգար Ղազարյան

Առաջիկա օրերին տեղումներ են սպասվում․ հնարավոր է նաև ամպրոպ
Հասարակություն2 hours ago

Առաջիկա օրերին տեղումներ են սպասվում․ հնարավոր է նաև ամպրոպ

Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ ակցիաների մասնակիցներ են ձերբակալվել
Հասարակություն2 hours ago

Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ ակցիաների մասնակիցներ են ձերբակալվել

«Մենք չգիտենք՝ իրականում ինչ է եղել». Ժաննա Ալեքսանյանը՝ ադրբեջանցի զինծառայողի դեպքի մասին
Հասարակություն2 hours ago

«Մենք չգիտենք՝ իրականում ինչ է եղել». Ժաննա Ալեքսանյանը՝ ադրբեջանցի զինծառայողի դեպքի մասին

«Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպությանը 90 տոկոս կանխավճար են տվել»․ Լենա Մաթևոսյան
Քաղաքականություն2 hours ago

«Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպությանը 90 տոկոս կանխավճար են տվել»․ Լենա Մաթևոսյան