«Իռացիոնալ իշխանական վարքագծի պայմաններում ռացիոնալ սպասումներ պահանջելը տնտեսական քաղաքականություն չէ». Դավիթ Անանյան – YerevanPress
Connect with us

Տնտեսություն

«Իռացիոնալ իշխանական վարքագծի պայմաններում ռացիոնալ սպասումներ պահանջելը տնտեսական քաղաքականություն չէ». Դավիթ Անանյան

«Իռացիոնալ իշխանական վարքագծի պայմաններում ռացիոնալ սպասումներ պահանջելը տնտեսական քաղաքականություն չէ». Դավիթ Անանյան

Դավիթ Անանյանի գնահատմամբ՝ Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունները չեն համապատասխանում երկրի առջև կանգնած մարտահրավերներին, իսկ իշխանության քաղաքական ու տնտեսական վարքագծի անհետևողականությունը խոչընդոտում է քաղաքացիների և բիզնեսի վստահելի սպասումների ձևավորմանը։

Նա անդրադարձել է 2026 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակին, որը շնորհվել է Ռոբերտ Հոլին և Մայքլ Վուդֆորդին՝ մակրոտնտեսական կայունացման միկրոտնտեսական հիմքերի մշակման համար։ Մրցանակակիրների ուսումնասիրությունները վերաբերում են ընտանիքների և ընկերությունների որոշումներին, ապագայի վերաբերյալ սպասումներին ու դրանց ազդեցությանը տնտեսական քաղաքականության արդյունքների վրա։

Անանյանի խոսքով՝ այս թեման Հայաստանի համար ունի գործնական նշանակություն։ Փոքր ներքին շուկա ունեցող երկիրը չի կարող զարգացման հնարավորությունները սահմանափակել միայն ներքին սպառմամբ։ Անհրաժեշտ է զարգացնել բարձրարժեք արտադրությունն ու ծառայությունները, ընդլայնել արտահանումը և բնական ռեսուրսների արդյունահանումից անցնել դրանց վերամշակմանը։ Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ են կրթություն, տեխնոլոգիաներ, ենթակառուցվածքներ և հետևողական պետական քաղաքականություն։

Նա նշել է, որ երկարաժամկետ մտածողությունը պետք է հիմք դառնա ընթացիկ որոշումների համար՝ հստակեցնելով, թե ինչ է Հայաստանը արտադրելու, որ շուկաներում է մրցակցելու, ինչպես է բարձրացնելու արտադրողականությունն ու ստեղծելու ավելի մեծ ավելացված արժեք։

«Գիտական առաջադեմ միտքը գործնական արդյունք է տալիս այնտեղ, որտեղ կան կարողունակ ինստիտուտներ, պատասխանատու որոշումներ և կանխատեսելի կանոններ»,— նշել է Անանյանը՝ հավելելով, որ ռացիոնալ տնտեսական քաղաքականության համար անհրաժեշտ է ռացիոնալ կառավարման միջավայր։

Նրա գնահատմամբ՝ կամայականությունը, կարճաժամկետ քաղաքական հաշվարկը և իրար հակասող որոշումները սահմանափակում են նույնիսկ լավագույն գիտական գործիքների արդյունավետությունը։ «Իռացիոնալ իշխանական վարքագծի պայմաններում քաղաքացիներից ու բիզնեսից ռացիոնալ սպասումներ պահանջելը տնտեսական քաղաքականություն չէ։ Դա սեփական անհետևողականության գինը հասարակության վրա դնել է»,— ասել է նա։

Աղբյուր՝ aravot.am

«Եվրամիությունը Ռուսաստանին 250 միլիարդ դոլար է վճարել էներգակիրների համար»․ Թրամփ
Քաղաքականություն3 hours ago

«Եվրամիությունը Ռուսաստանին 250 միլիարդ դոլար է վճարել էներգակիրների համար»․ Թրամփ

«Ռուսաստանը բաց է թողել խաղաղությանն ավելի մոտենալու հերթական հնարավորությունը»․ Զելենսկի
Քաղաքականություն3 hours ago

«Ռուսաստանը բաց է թողել խաղաղությանն ավելի մոտենալու հերթական հնարավորությունը»․ Զելենսկի

«Ես 80 կամ 100 հազար դրամով չեմ դասախոսի»․ քաղաքագետ
Հասարակություն3 hours ago

«Ես 80 կամ 100 հազար դրամով չեմ դասախոսի»․ քաղաքագետ

Նովակ․ Ռուսաստանը 2026-ի առաջին 9 ամսում Եվրոպային մատակարարել է 21,3 մլրդ դոլարի էներգակիր
Տնտեսություն3 hours ago

Նովակ․ Ռուսաստանը 2026-ի առաջին 9 ամսում Եվրոպային մատակարարել է 21,3 մլրդ դոլարի էներգակիր

«Հաստատ պատճառներից մեկը ֆուտբոլի ֆեդերացիայի հետ է կապված». Արման Աբելյան
Սպորտ3 hours ago

«Հաստատ պատճառներից մեկը ֆուտբոլի ֆեդերացիայի հետ է կապված». Արման Աբելյան

Շողացող առիթմիան ինսուլտի հիմնական պատճառներից է՝ հատկապես տարեցների շրջանում
Առողջություն4 hours ago

Շողացող առիթմիան ինսուլտի հիմնական պատճառներից է՝ հատկապես տարեցների շրջանում

FirePoint-ը հայտարարել է ՌԴ ուղղությամբ ուկրաինական բալիստիկ հրթիռի առաջին արձակման մասին
Արտաքին աշխարհ4 hours ago

FirePoint-ը հայտարարել է ՌԴ ուղղությամբ ուկրաինական բալիստիկ հրթիռի առաջին արձակման մասին

«Իռացիոնալ իշխանական վարքագծի պայմաններում ռացիոնալ սպասումներ պահանջելը տնտեսական քաղաքականություն չէ». Դավիթ Անանյան
Տնտեսություն4 hours ago

«Իռացիոնալ իշխանական վարքագծի պայմաններում ռացիոնալ սպասումներ պահանջելը տնտեսական քաղաքականություն չէ». Դավիթ Անանյան

«Բաքվի վարչախումբն այնքան էլ կայուն և անպարտելի չէ». Վարդան Ոսկանյան
Քաղաքականություն4 hours ago

«Բաքվի վարչախումբն այնքան էլ կայուն և անպարտելի չէ». Վարդան Ոսկանյան

«Շարունակում ենք հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը». Լավրով
Արտաքին աշխարհ4 hours ago

«Շարունակում ենք հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը». Լավրով