Հայկ Մարությանի ստվերային կադրերը. «Ժողովուրդ» – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Հայկ Մարությանի ստվերային կադրերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը մի քանի ամիս է՝ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է: Տեղեկությունը Երեւանի քաղաքապետարանից էլ են հաստատում՝ նշելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեռեւս սեպտեմբեր ամսին տված հանձնարարականի հիման վրա՝ Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել Գրիգորյանի ղեկավարած կառույցում:

«Ուսումնասիրության նյութերը հոկտեմբեր ամսվա վերջին փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու եւ համապատասխան ընթացք տալու համար»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ չմանրամասնելով, թե ուսումնասիրությունից հետո իրավապահներին մասնավորապես ինչ տեղեկություններ են փոխանցվել: Մեր ունեցած տեղեկություններով՝ Գրիգորյանը, որ, ըստ տարածված լուրերի, քաղաքապետի կնոջ ընկերուհու ամուսինն է, պատերազմի ժամանակ բանակի խնդրանքը չի կատարել:

«Բանակի ներկայացուցիչները Գրիգորյանին խնդրել են իրենց փոխանցել աղբահանություն իրականացնող բեռնատարների անվադողերը՝ սահմանին ամրաշինական աշխատանքներ իրականացնելու համար: Հիմնարկի տնօրենը, սակայն, նախընտրել է այն մի քանի հազար դրամով վաճառքի հանել,- «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ԱԱԾ-ին մոտ կանգնած աղբյուրը՝ հավելելով։- Այս պահին նույնպես իրավապահները հետաքրքրված են Գրիգորյանով: Չի բացառվում, որ նա առաջիկայում ձերբակալվի»: «Ժողովուրդ» օրաթերթը վերոնշյալ տեղեկությունները ճշտելու համար փորձեց պարզաբանում ստանալ հենց Արմեն Գրիգորյանից։ Նա, սակայն, հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ հորդորելով մամուլի քարտուղարին դիմել: Վերջինս տեղեկացրեց, որ անվադողերի հետ կապված պատմությունից անտեղյակ է:

Կարապետյանը հերքեց նաեւ, որ Գրիգորյանի ու Մարությանի կանայք մտերիմ ընկերուհիներ են: Հայկ Մարությանին ենթակա աշխատակիցները, որ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, իբրեւ թե, եկել էին վերջ դնելու կոռուպցիային, փաստորեն, ԱԱԾ ուշադրության կենտրոնում են հայտնվել: Դա վկայում է այն բանի մասին, որ Մարությանի հայտարարությունները, թե քաղաքապետարանում մութ գործարքներ չեն լինելու, ուղղակի հայտարարություններ են մնացել: Դրանք ոչ միայն լինում են, այլ արվում են բավականին հանդուգն եղանակով:

Ի դեպ, այս հիմնարկը, որի տնօրենը կոռուպցիոն գործարքների կիզակետում է, ստեղծել է հենց Մարությանը իր հավատարիմներով: Նրանք դաշտից դուրս թողեցին «Սանիտեկ» ընկերությանը, ինչի առիթով դատարաններում դեռ քաղաքային իշխանությունը պետք է պատասխան տա:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Էներգակիրների բարձր գինը փակում է Kahla-ի 182-ամյա արտադրությունը
Տնտեսություն4 hours ago

Էներգակիրների բարձր գինը փակում է Kahla-ի 182-ամյա արտադրությունը

Թբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհը կկրճատվի 45 րոպեով
Արտաքին աշխարհ4 hours ago

Թբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհը կկրճատվի 45 րոպեով

Չնայած պատժամիջոցներին՝ ԵՄ-ն Ռուսաստանից LNG-ի համար վճարել է 7,88 մլրդ եվրո
Տնտեսություն4 hours ago

Չնայած պատժամիջոցներին՝ ԵՄ-ն Ռուսաստանից LNG-ի համար վճարել է 7,88 մլրդ եվրո

«Դու ինձ արդեն հոգնեցրել ես». Մոուրինյուն՝ Անչելոտիին
Սպորտ4 hours ago

«Դու ինձ արդեն հոգնեցրել ես». Մոուրինյուն՝ Անչելոտիին

«Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է». Մեսրոպ Մանուկյան
Քաղաքականություն4 hours ago

«Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է». Մեսրոպ Մանուկյան

«Անբարոյական է». Մերցը՝ Շրյոդերի մասնակցության մասին Պուտինի ծննդյան տոնակատարությանը
Քաղաքականություն4 hours ago

«Անբարոյական է». Մերցը՝ Շրյոդերի մասնակցության մասին Պուտինի ծննդյան տոնակատարությանը

Ռուսաստանը ԱՄՆ և համաշխարհային շուկա կուղարկի ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք․ Թրամփ
Տնտեսություն4 hours ago

Ռուսաստանը ԱՄՆ և համաշխարհային շուկա կուղարկի ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք․ Թրամփ

Գևորգ Քոչարյանը կարևորել է փակ հաստատություններում ինքնավնասման և ինքնասպանության ռիսկերի կանխարգելումը
Հասարակություն4 hours ago

Գևորգ Քոչարյանը կարևորել է փակ հաստատություններում ինքնավնասման և ինքնասպանության ռիսկերի կանխարգելումը

80 գնումների ընթացակարգում փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ են ճանաչվել առաջինը
Տնտեսություն4 hours ago

80 գնումների ընթացակարգում փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ են ճանաչվել առաջինը

Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար Սև ծովում առանձին միջանցքներ է առաջարկել
Արտաքին աշխարհ6 hours ago

Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար Սև ծովում առանձին միջանցքներ է առաջարկել