«Թե կարող են, թող հանեն». Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ. նա թիմ է հավաքում. «Ժողովուրդ» – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

«Թե կարող են, թող հանեն». Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ. նա թիմ է հավաքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, թե ինքը չի էլ մտածում հրաժարական տալու և իր տեղը ինչ-որ մեկին զիջելու մասին: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ Մարությանը նշել է, թե ինքն ընտրվել է հանրության կողմից, վայելում է հարգանք ու երկար է մտածել, եկել այն եզրահանգման, որ որևէ պարագայում չպետք է նման քայ­լի գնալ:

«Թե կարող են, թող հանեն»,- ասել է նա: Ըստ մեր աղբյուրների՝ քաղաքապետարանում և վարչական շրջաններում քաղաքապետը թիմ է հավաքում և իր դիրքերն ավելի է ամրապնդում: Բանն այն է, որ վերջին ժամանակաշրջանում շատ լարված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երև­անի քաղաքապետ Հայկ Մարությանի փոխհարաբերությունները:

Կարելի է ասել՝ վերջիններս միմյանց հետ չեն շփվում, ու այն հիացմունքը, որը ժամանակին Փաշինյանն ունեցել է Մարությանի անձի նկատմամբ, այլևս չկա: Իսկ Մարությանն էլ իր հերթին է սկսել վատ արտահայտվել Փաշինյանի ու նրա թիմի մասին, և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ ևս նրա փոխհարաբերությունները լարվել են:

Իսկ այն, որ Մարությանի այս պահվածքի պատճառով արդեն մի քանի տարի է՝ տուժում է Երևան քաղաքը, ակնհայտ է, քանի որ վերջինս մատների արանքով է նայում բոլոր այն հարցերին, որոնց պետք է հրատապ լուծումներ տալ: Իսկ շինարարները շարունակում են մի թուղթ ստանալու համար ամիսներով սպասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Էներգակիրների բարձր գինը փակում է Kahla-ի 182-ամյա արտադրությունը
Տնտեսություն4 hours ago

Էներգակիրների բարձր գինը փակում է Kahla-ի 182-ամյա արտադրությունը

Թբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհը կկրճատվի 45 րոպեով
Արտաքին աշխարհ4 hours ago

Թբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհը կկրճատվի 45 րոպեով

Չնայած պատժամիջոցներին՝ ԵՄ-ն Ռուսաստանից LNG-ի համար վճարել է 7,88 մլրդ եվրո
Տնտեսություն4 hours ago

Չնայած պատժամիջոցներին՝ ԵՄ-ն Ռուսաստանից LNG-ի համար վճարել է 7,88 մլրդ եվրո

«Դու ինձ արդեն հոգնեցրել ես». Մոուրինյուն՝ Անչելոտիին
Սպորտ4 hours ago

«Դու ինձ արդեն հոգնեցրել ես». Մոուրինյուն՝ Անչելոտիին

«Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է». Մեսրոպ Մանուկյան
Քաղաքականություն4 hours ago

«Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է». Մեսրոպ Մանուկյան

«Անբարոյական է». Մերցը՝ Շրյոդերի մասնակցության մասին Պուտինի ծննդյան տոնակատարությանը
Քաղաքականություն4 hours ago

«Անբարոյական է». Մերցը՝ Շրյոդերի մասնակցության մասին Պուտինի ծննդյան տոնակատարությանը

Ռուսաստանը ԱՄՆ և համաշխարհային շուկա կուղարկի ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք․ Թրամփ
Տնտեսություն4 hours ago

Ռուսաստանը ԱՄՆ և համաշխարհային շուկա կուղարկի ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք․ Թրամփ

Գևորգ Քոչարյանը կարևորել է փակ հաստատություններում ինքնավնասման և ինքնասպանության ռիսկերի կանխարգելումը
Հասարակություն4 hours ago

Գևորգ Քոչարյանը կարևորել է փակ հաստատություններում ինքնավնասման և ինքնասպանության ռիսկերի կանխարգելումը

80 գնումների ընթացակարգում փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ են ճանաչվել առաջինը
Տնտեսություն4 hours ago

80 գնումների ընթացակարգում փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ են ճանաչվել առաջինը

Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար Սև ծովում առանձին միջանցքներ է առաջարկել
Արտաքին աշխարհ7 hours ago

Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար Սև ծովում առանձին միջանցքներ է առաջարկել