Թրամփը հայտարարել է Իրաքում ԱՄՆ ռազմական առաքելության ավարտի մասին – YerevanPress
Connect with us

Արտաքին աշխարհ

Թրամփը հայտարարել է Իրաքում ԱՄՆ ռազմական առաքելության ավարտի մասին

Թրամփը հայտարարել է Իրաքում ԱՄՆ ռազմական առաքելության ավարտի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրաքում ամերիկյան ռազմական առաքելության ավարտը ներկայացրել է որպես Միացյալ Նահանգների և Իրաքի հաղթանակ, ինչպես նաև «Իսլամական պետության» պարտություն։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը եզրափակում է 2003 թվականին Ջորջ Բուշ կրտսերի օրոք սկսված, 2014 թվականին Բարաք Օբամայի օրոք շարունակված և 2026 թվականին իր վարչակազմի օրոք ավարտված գործողությունը։ «Մենք եկել էինք խալիֆաթի դեմ կռվելու։ Խալիֆաթն այլևս չկա։ Մենք տուն ենք վերադառնում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Նա նշել է, որ ամերիկյան ներկայությունը Իրաքում սկզբնավորվել էր «շատ վատ որոշումների» հետևանքով, իսկ այժմ հեռանալը համարել է կազմակերպված և ժամանակին։ Թրամփը Իրաքից զորքերի դուրսբերումը համեմատել է Աֆղանստանի դեպքերի հետ՝ ընդգծելով, որ վերջինիս պարագայում, իր պնդմամբ, ամերիկյան ուժերը թողել էին մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, իսկ զոհվել էր 13 զինծառայող։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ ինքն է ամերիկյան ուժերի համար սահմանել հստակ առաքելություն, ապահովել դրա իրականացման համար անհրաժեշտ միջոցները և թույլ չի տվել, որ ժամանակավոր ներկայությունը դառնա մշտական։ «Ես ընտրության առաջ էի՝ մնալ կամ հեռանալ, և առանց որևէ կասկածի որոշեցի, որ ժամանակն է, որպեսզի Ամերիկան տուն վերադառնա»,- գրել է նա։

Թրամփը բարձր է գնահատել Իրաքի նոր վարչապետ Ալի ալ-Զայդիին՝ ասելով, որ սկզբից աջակցել է նրա թեկնածությանը։ Նրա խոսքով՝ ալ-Զայդին ընտրություններում անսպասելի և մեծ առավելությամբ հաղթանակ է տարել։

Ամերիկացի վերջին զինծառայողները սեպտեմբերի 30-ին Իրաքը լքել են Էրբիլի ավիաբազայից՝ ավարտելով երկրում ԱՄՆ-ի ավելի քան քսանամյա ռազմական ներկայությունը։ «Անսասան վճռականություն» գործողության ավարտը նախատեսված էր Վաշինգտոնի և Բաղդադի միջև 2024 թվականին՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ձեռք բերված համաձայնությամբ։ Վերջնական դուրսբերումը տեղի է ունեցել Թրամփի նախագահության ժամանակ։

Աղբյուր՝ 168.am

Advertisement
Սանկտ Պետերբուրգի Միլլերի առանձնատան հրդեհը տարածվել է շուրջ 2 հազար քմ տարածքում
Արտաքին աշխարհ2 hours ago

Սանկտ Պետերբուրգի Միլլերի առանձնատան հրդեհը տարածվել է շուրջ 2 հազար քմ տարածքում

ՆԱՏՕ-ն Վեստֆալյան խաղաղության միջազգային մրցանակի է արժանացել
Արտաքին աշխարհ2 hours ago

ՆԱՏՕ-ն Վեստֆալյան խաղաղության միջազգային մրցանակի է արժանացել

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավտո և երկաթուղային խոշոր ընկերությունների դեմ
Արտաքին աշխարհ2 hours ago

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավտո և երկաթուղային խոշոր ընկերությունների դեմ

Մարկ Ռյուտե. Եվրոպան բախվում է Ռուսաստանի հետ կապված հիբրիդային հարձակումների
Արտաքին աշխարհ2 hours ago

Մարկ Ռյուտե. Եվրոպան բախվում է Ռուսաստանի հետ կապված հիբրիդային հարձակումների

Աղոթքը՝ Աստծուն դիմելու և Նրա կամքին վստահելու ճանապարհ
Հասարակություն2 hours ago

Աղոթքը՝ Աստծուն դիմելու և Նրա կամքին վստահելու ճանապարհ

Երևանի մետրոպոլիտենը կարող է համագործակցել Թեհրանի գործընկերների հետ
Տնտեսություն2 hours ago

Երևանի մետրոպոլիտենը կարող է համագործակցել Թեհրանի գործընկերների հետ

Թրամփը հնարավոր է համարում իր պաշտոնյաներին նախագահության ավարտից առաջ ներում շնորհելը
Քաղաքականություն2 hours ago

Թրամփը հնարավոր է համարում իր պաշտոնյաներին նախագահության ավարտից առաջ ներում շնորհելը

Ելքի որոնումը պահանջում է երկարաժամկետ քաղաքական աշխատանք
Քաղաքականություն2 hours ago

Ելքի որոնումը պահանջում է երկարաժամկետ քաղաքական աշխատանք

Ադրբեջանցի զինծառայողի գործով սահմանն ապօրինի հատելու մեղադրանք չկա
Հասարակություն2 hours ago

Ադրբեջանցի զինծառայողի գործով սահմանն ապօրինի հատելու մեղադրանք չկա

Ծառուկյանի և ևս 8 անձի վերաբերյալ վարույթը ուղարկվել է դատախազին
Քաղաքականություն3 hours ago

Ծառուկյանի և ևս 8 անձի վերաբերյալ վարույթը ուղարկվել է դատախազին