Արտաքին աշխարհ
Վաշինգտոնը քննարկում է ԱՄՆ զորքերի հնարավոր վերատեղակայումը դեպի Արևմտյան կիսագունդ
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի բացառել Եվրոպայում տեղակայված ամերիկյան զորքերի և զինված ուժերի մի մասի տեղափոխումը դեպի Արևմտյան կիսագունդ՝ Կենտրոնական և Հարավային Ամերիկայում թմրակարտելների դեմ գործողությունների ընդլայնման համատեքստում։ Այս մասին հայտնում է The Hill-ը։
Միաժամանակ, զորքերի հնարավոր վերատեղակայման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Հեգսեթի խոսքով՝ ԱՄՆ-ը տարածաշրջանի գործընկերների հետ ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Նա այդ երկրների թվում նշել է Էկվադորը, Հոնդուրասը, Գվատեմալան և Պանաման։
Աղբյուր՝ 168.am