Հասարակություն
Կաշպիրովսկու հուղարկավորությունը կանցնի փակ ձևաչափով
Անատոլի Կաշպիրովսկու հուղարկավորությունը կանցկացվի փակ ձևաչափով, իսկ նրա թաղման վայրի մասին ընտանիքը չի հաղորդի հանրությանը։ Այս մասին ТАСС-ին հայտնել են հոգեթերապևտի մերձավոր շրջապատից։
Կաշպիրովսկու այրու ազգականի փոխանցմամբ՝ հուղարկավորության արարողությունը փակ կլինի, իսկ նրա մարմինը չեն դիակիզի։ Պրոդյուսեր Սերգեյ Դվորցովը նշել է, որ ընտանիքը չի պատրաստվում բացահայտել թաղման վայրը նույնիսկ Կաշպիրովսկու ընկերներին և գործընկերներին։
Կաշպիրովսկին մահացել է հոկտեմբերի 3-ին՝ 87 տարեկան հասակում։ Ընտանիքի տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կանգն է եղել։
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով 12:00-ին, Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատան հրաժեշտի սրահում։
Աղբյուր՝ 168.am