Տնտեսություն
Հայաստանն ու Թուրքիան քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի գործարկումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման և գործարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Կողմերն ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման կարևորությունը երկկողմ և տարածաշրջանային համագործակցության համատեքստում։
Նույն օրը Թուրքիայի պատվիրակությունը հանդիպել է նաև «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմերի հետ։
Աղբյուր՝ 168.am