«Հայաստանի համար ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը». Դմիտրի Մեդվեդեւ – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

«Հայաստանի համար ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը». Դմիտրի Մեդվեդեւ

«Հայաստանի համար ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը». Դմիտրի Մեդվեդեւ

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում տնտեսական եւ ենթակառուցվածքային տարաձայնությունները վերածվում են քաղաքական ազդեցության շուրջ ավելի լայն հակասության։ Մոսկվան միաժամանակ առաջարկում է աջակցել Հայաստանի տարածքով երկաթուղային կապերի վերականգնմանը եւ զգուշացնում է ռուսական տնտեսական շահերի ու ակտիվների փոփոխության հնարավոր հետեւանքների մասին։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երասխից մինչեւ Նախիջեւանի սահման եւ Գյումրիից մինչեւ Թուրքիայի սահման երկաթուղային հատվածների վերականգնմանը։ Նրա խոսքով՝ համապատասխան որոշումները Ռուսաստանում նախագահական մակարդակով ընդունվել են դեռեւս հունվարին, իսկ Մոսկվան այժմ սպասում է Երեւանի արձագանքին։

Միաժամանակ երկաթուղու կառավարման եւ կոնցեսիայի հարցում կողմերի դիրքորոշումները շարունակում են էապես տարբերվել։ Հայաստանի իշխանությունները քննարկում են ռուսական կոնցեսիոն իրավունքը բարեկամական երրորդ երկրի փոխանցելու, այդ թվում՝ Ղազախստանի ներգրավման հնարավորությունը։ Երեւանի գնահատմամբ՝ դա կարող է թույլ տալ Հայաստանի երկաթուղին ինտեգրել տարածաշրջանային եւ միջազգային նոր տրանսպորտային հոսքերին։

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզերովը հայտարարել է, որ կոնցեսիայի պայմանների փոփոխության կամ դադարեցման դեպքում ընկերությունն ակնկալում է իր ներդրումների վերադարձը։ Նրա ներկայացրած տվյալներով՝ 2008-2025թթ. Հայաստանում կատարված ներդրումների ծավալը կազմել է մոտ 396,3 միլիոն դոլար։

Մոսկվայից նաեւ հնչել են հայտարարություններ Հայաստանում ռուսական տնտեսական օպերատորների շահերի հնարավոր ոտնահարման մասին։ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը նշել է, որ այդպիսի քայլերը չեն մնա առանց պատշաճ արձագանքի, իսկ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շեւցովը պնդել է, որ Հայաստանի իշխանությունները կարող են փորձել արժեզրկել ռուսաստանյան ակտիվները եւ սեփականատերերին ստիպել ազատվել դրանցից։

Տարաձայնությունների մյուս առանցքը ԵԱՏՄ շրջանակում հայկական ապրանքների արտահանման սահմանափակումներն են։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ ԵԱՏՄ-ում համագործակցությանը, սակայն ռուսական սահմանափակումները խոչընդոտում են ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերացնել Հայաստանի արտադրանքի արտահանման եւ տարանցման խոչընդոտները։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս քաղաքական վեկտորը «ոչ մի լավ բանի չի բերի», իսկ Հայաստանի համար ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը։ Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները «ամրության փորձություն» են անցնում։

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինի խոսքով՝ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել ռուսական գազի գնի հետ կապված Հայաստանի առավելությունների կորստին։ Նա նշել է, որ Ռուսաստանից Հայաստան է մուտք գործում երկրում սպառվող գազի մինչեւ 85 տոկոսը՝ տարեկան շուրջ 2.2-2.7 միլիարդ խորանարդ մետր ծավալով, իսկ մատակարարումներն իրականացվում են հազար խորանարդ մետրի դիմաց 177.5 ԱՄՆ դոլար ֆիքսված գնով եւ առանց արտահանման մաքսատուրքերի։

Կալուգինը նաեւ հայտարարել է, որ ռուսական մատակարարումներին համարժեք արտոնյալ պայմաններով գազի այլընտրանք Հայաստանը չի գտնի։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեմ չէ, որ Հայաստանը գազ ձեռք բերի այլ երկրներից, քանի որ այդ հնարավորությունն ամրագրված է 2013-ի ռուս-հայկական «գազային» համաձայնագրում։

Չնայած կոշտ հռետորաբանությանը՝ կողմերը դեռեւս չեն անցել հարաբերությունների ամբողջական խզման տրամաբանության։ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, քննարկում է Ռուսաստանի հետ երկաթուղու հարցը եւ պահպանում է տնտեսական բազմաթիվ կապեր։ Այս պայմաններում առաջիկա զարգացումների առանցքում լինելու են երկաթուղու կոնցեսիան, ռուսական ակտիվների կարգավիճակը, ԵԱՏՄ-ում առեւտրային սահմանափակումները եւ ռազմավարական ենթակառուցվածքների կառավարումը։

Աղբյուր՝ aravot.am

Թբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհը կկրճատվի 45 րոպեով
Արտաքին աշխարհ4 hours ago

Թբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհը կկրճատվի 45 րոպեով

Չնայած պատժամիջոցներին՝ ԵՄ-ն Ռուսաստանից LNG-ի համար վճարել է 7,88 մլրդ եվրո
Տնտեսություն4 hours ago

Չնայած պատժամիջոցներին՝ ԵՄ-ն Ռուսաստանից LNG-ի համար վճարել է 7,88 մլրդ եվրո

«Դու ինձ արդեն հոգնեցրել ես». Մոուրինյուն՝ Անչելոտիին
Սպորտ4 hours ago

«Դու ինձ արդեն հոգնեցրել ես». Մոուրինյուն՝ Անչելոտիին

«Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է». Մեսրոպ Մանուկյան
Քաղաքականություն4 hours ago

«Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է». Մեսրոպ Մանուկյան

«Անբարոյական է». Մերցը՝ Շրյոդերի մասնակցության մասին Պուտինի ծննդյան տոնակատարությանը
Քաղաքականություն4 hours ago

«Անբարոյական է». Մերցը՝ Շրյոդերի մասնակցության մասին Պուտինի ծննդյան տոնակատարությանը

Ռուսաստանը ԱՄՆ և համաշխարհային շուկա կուղարկի ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք․ Թրամփ
Տնտեսություն4 hours ago

Ռուսաստանը ԱՄՆ և համաշխարհային շուկա կուղարկի ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք․ Թրամփ

Գևորգ Քոչարյանը կարևորել է փակ հաստատություններում ինքնավնասման և ինքնասպանության ռիսկերի կանխարգելումը
Հասարակություն4 hours ago

Գևորգ Քոչարյանը կարևորել է փակ հաստատություններում ինքնավնասման և ինքնասպանության ռիսկերի կանխարգելումը

80 գնումների ընթացակարգում փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ են ճանաչվել առաջինը
Տնտեսություն4 hours ago

80 գնումների ընթացակարգում փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ են ճանաչվել առաջինը

Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար Սև ծովում առանձին միջանցքներ է առաջարկել
Արտաքին աշխարհ6 hours ago

Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար Սև ծովում առանձին միջանցքներ է առաջարկել

«Մենք կաթվածահար կանենք ՄՔԴ-ի գործելու ունակությունը». Մարկո Ռուբիո
Արտաքին աշխարհ6 hours ago

«Մենք կաթվածահար կանենք ՄՔԴ-ի գործելու ունակությունը». Մարկո Ռուբիո