Հասարակություն
Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ մինչև 18 մ/վ. եղանակի կանխատեսումը
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ Հայաստանի առանձին շրջաններում հոկտեմբերի 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը և 13-ին՝ հիմնականում երեկոյան ժամերին, սպասվում են անձրև և ամպրոպ։
Հոկտեմբերի 10-ի ցերեկը, ինչպես նաև 11-12-ը, հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 15-18 մ/վ-ի։
Երևանում հոկտեմբերի 9-ի երեկոյան և 10-ի գիշերը կանխատեսվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 9-ի գիշերը և 11-13-ը մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում։
Երևանում այսօր ցերեկային ջերմաստիճանը կլինի 23-25 աստիճան, իսկ երեկոյան՝ 16-18 աստիճան տաքություն։
Աղբյուր՝ 168.am