«Հայ Եկեղեցին չի պատրաստվում շեղվել իր առաքելությունից»․ Գևորգ Դանիելյան – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

«Հայ Եկեղեցին չի պատրաստվում շեղվել իր առաքելությունից»․ Գևորգ Դանիելյան

«Հայ Եկեղեցին չի պատրաստվում շեղվել իր առաքելությունից»․ Գևորգ Դանիելյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը «Առավոտ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ խորհրդարանում Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ձևավորումը հակասահմանադրական գործընթացի շարունակությունն է։

Դանիելյանի խոսքով՝ իշխանությունները սկզբում հերքել են պետական կառույցների առնչությունը Հայ Եկեղեցու դեմ արշավին, սակայն հետագայում, ըստ նրա, կիրառել են պետաիշխանական լծակներ՝ քրեական հետապնդումներ, ծիսակատարություններին միջամտելու փորձեր և քարոզների գրաքննության նախաձեռնություններ։

Նա քննիչ հանձնաժողովի ստեղծումը համարել է «միջազգային փորձում իր նախադեպը չունեցող նախաձեռնություն»՝ պնդելով, որ Սահմանադրության 108-րդ հոդվածով Ազգային ժողովը պետք է ստեղծի գործադիր իշխանության գործունեությանը վերաբերող հարցեր ուսումնասիրող հանձնաժողովներ։ Դանիելյանի գնահատմամբ՝ տվյալ դեպքում հանձնաժողովի օրակարգը թելադրում է գործադիր իշխանությունը, ինչը, նրա համոզմամբ, հակասում է խորհրդարանի վերահսկողական գործառույթին։

Իրավագետը նշել է, որ խնդիրը միայն Հայ Եկեղեցու սահմանադրական ինքնավարությանը չի վերաբերում, այլ նաև հավատացյալների խղճի և դավանանքի ազատությանը։ Նրա խոսքով՝ աշխարհիկ իշխանության պահանջներին համապատասխան քարոզներ ու կանոնադրական կարգավորումներ պարտադրելը կարող է հանգեցնել հավատացյալներին «աղանդավորություն» պարտադրելուն։

Անդրադառնալով իշխող ուժի պատգամավորի՝ ԵԽԽՎ ամբիոնից Հայ Եկեղեցու և Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի թեմի առաջնորդի հասցեին հնչեցրած քննադատությանը՝ Դանիելյանը դա անվանել է «անպատասխանատու» և «վարկաբեկիչ» հայտարարությունների դրսևորում։ Նա պնդել է, որ միջազգային կառույցները համեմատաբար լավատեղյակ են հակաեկեղեցական արշավներից, և որպես օրինակ հիշատակել է այս տարվա ապրիլին Եվրոպայի խորհրդարանի ընդունած բանաձևը։

Գևորգ Դանիելյանի խոսքով՝ Հայ Եկեղեցին չի պատրաստվում իր առաքելությունը փոխարինել հակադարձումներով կամ ինքնապաշտպանությամբ։ Նա վստահություն է հայտնել, որ հայ ժողովուրդը բավարար չափով գիտակից է՝ թույլ չտալու Մայր Աթոռի և հավատքի հիմնասյուների կազմաքանդումը։

Դանիելյանը նաև ընդգծել է Սփյուռքի նշանակությունը՝ նշելով, որ Հայ Եկեղեցու հարցը չի սահմանափակվում Հայաստանի Հանրապետության բնակչությամբ։ Նրա խոսքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվում է համայն հայության կրոնական կառույցների պարտադիր ներգրավմամբ, ուստի Հայաստանի իշխանությունները իրավասություն չունեն այդ հոգևոր կառույցի նկատմամբ։

Աղբյուր՝ aravot.am

Գևորգ Քոչարյանը կարևորել է փակ հաստատություններում ինքնավնասման և ինքնասպանության ռիսկերի կանխարգելումը
Հասարակություն2 hours ago

Գևորգ Քոչարյանը կարևորել է փակ հաստատություններում ինքնավնասման և ինքնասպանության ռիսկերի կանխարգելումը

80 գնումների ընթացակարգում փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ են ճանաչվել առաջինը
Տնտեսություն2 hours ago

80 գնումների ընթացակարգում փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ են ճանաչվել առաջինը

Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար Սև ծովում առանձին միջանցքներ է առաջարկել
Արտաքին աշխարհ5 hours ago

Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար Սև ծովում առանձին միջանցքներ է առաջարկել

«Մենք կաթվածահար կանենք ՄՔԴ-ի գործելու ունակությունը». Մարկո Ռուբիո
Արտաքին աշխարհ5 hours ago

«Մենք կաթվածահար կանենք ՄՔԴ-ի գործելու ունակությունը». Մարկո Ռուբիո

Սահմանափակումների պատճառով AZAL-ի Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում
Արտաքին աշխարհ5 hours ago

Սահմանափակումների պատճառով AZAL-ի Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում

«Ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ». Սամվել Կարապետյան
Քաղաքականություն5 hours ago

«Ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ». Սամվել Կարապետյան

«Հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ճակատագիր է սպասում այդ ահաբեկչին». Արեգա Հովսեփյան
Քաղաքականություն5 hours ago

«Հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ճակատագիր է սպասում այդ ահաբեկչին». Արեգա Հովսեփյան

Դեպի ԱՄԷ գյուղմթերքի օդային փոխադրումը կարժենա 2.2 դոլար՝ 1 կգ-ի համար
Տնտեսություն6 hours ago

Դեպի ԱՄԷ գյուղմթերքի օդային փոխադրումը կարժենա 2.2 դոլար՝ 1 կգ-ի համար

ՌԴ ՊՆ․ գիշերը Ռուսաստանի ուղղությամբ արձակվել է 505 ուկրաինական ԱԹՍ
Արտաքին աշխարհ6 hours ago

ՌԴ ՊՆ․ գիշերը Ռուսաստանի ուղղությամբ արձակվել է 505 ուկրաինական ԱԹՍ

Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ մինչև 18 մ/վ. եղանակի կանխատեսումը
Հասարակություն6 hours ago

Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ մինչև 18 մ/վ. եղանակի կանխատեսումը