Քաղաքականություն
«ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության հաստատման գործընթացին». Վասիլիս Մարագոս
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է նաև նորընտիր խորհրդարանի հետ գործակցությունը։
Աննա Գրիգորյանը ներկայացրել է իր դիտարկումները Հայաստանում ժողովրդավարության վիճակի, դատական համակարգի խնդիրների և, իր խոսքով, քաղաքական դրդապատճառներով կալանավորման դեպքերի վերաբերյալ։ Խմբակցության պատգամավորները խոսել են նաև խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած գործընթացների մասին։
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վասիլիս Մարագոսը նշել է, որ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության հաստատման գործընթացին։
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները կարևորել են Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին։
Աղբյուր՝ yerevan.today