Հայկ Մարությանը պատասխան է ուղարկել իշխանություններին. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Հայկ Մարությանը պատասխան է ուղարկել իշխանություններին. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ հայրենի իշխանությունները բանագնացներ են ուղարկել ու տեղեկացրել, որ պետք է հրաժարական ներկայացնի ու հեռանա, սակայն Մարությանն ասել է, որ իշխանությանը տեղեկացնեն՝ չի պատրաստվում որեւէ տեղ հեռանալ:

Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Հայկ Մարությանն այս ընթացքում առավել զգուշավոր է դարձել, նույնիսկ իր պարտականությունները չի կատարում, որեւէ փաստաթուղթ չի ստորագրում, որեւէ իրավական գործընթացի մեջ չի մտնում, որ խոցելի չդառնա:

Հնարավոր է՝ որեւէ փաստաթուղթ ստորագրելուց հետո օգտագործվի իր դեմ, ինչի համար էլ Մարությանը մատնվել է անգործության: Բանն այն է, որ Մարությանն իր նեղ թիմում ասել է, որ ամեն գնով ինքնապաշտպանվելու է, մի խումբ իրավաբանների հետ է հանդիպումներ ունենում, փորձում է հասկանալ՝ եթե հրաժարական չներկակացնի, ապա ինչ իրավական հետեւանքների այն կարող է բերել:

Այսինքն՝ Մարությանը որոշել է ամեն գնով չզիջել ու թեժ պայքարի է դուրս եկել իշխանությունների դեմ: Մեր տեղեկություններով՝ իշխանություններն էլ իրենց հերթին են որոշել չզիջել ու վստահ են, որ հասնելու են իրենց նպատակին:

Իշխանությունն այս պահին որոշել է՝ եթե հասնեն Մարությանի հրաժարականին, ապա իրենք Երեւանի քաղաքապետի նոր ընտրություններ չեն իրականացնի, այլ այժմյան ավագանու անդամներից որեւէ մեկին կընտրեն ու կկարգեն Երեւանի քաղաքապետ: Նշենք, որ իշխանությունը նպատակ ուներ ավագանու անդամ Արմեն Կոտոլյանին կարգել քաղաքապետ, բայց թե դա որքանով իրական կդառնա առաջիկայում՝ դժվար է ասել»:

Էներգակիրների բարձր գինը փակում է Kahla-ի 182-ամյա արտադրությունը
Տնտեսություն4 hours ago

Էներգակիրների բարձր գինը փակում է Kahla-ի 182-ամյա արտադրությունը

Թբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհը կկրճատվի 45 րոպեով
Արտաքին աշխարհ4 hours ago

Թբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհը կկրճատվի 45 րոպեով

Չնայած պատժամիջոցներին՝ ԵՄ-ն Ռուսաստանից LNG-ի համար վճարել է 7,88 մլրդ եվրո
Տնտեսություն4 hours ago

Չնայած պատժամիջոցներին՝ ԵՄ-ն Ռուսաստանից LNG-ի համար վճարել է 7,88 մլրդ եվրո

«Դու ինձ արդեն հոգնեցրել ես». Մոուրինյուն՝ Անչելոտիին
Սպորտ4 hours ago

«Դու ինձ արդեն հոգնեցրել ես». Մոուրինյուն՝ Անչելոտիին

«Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է». Մեսրոպ Մանուկյան
Քաղաքականություն4 hours ago

«Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է». Մեսրոպ Մանուկյան

«Անբարոյական է». Մերցը՝ Շրյոդերի մասնակցության մասին Պուտինի ծննդյան տոնակատարությանը
Քաղաքականություն4 hours ago

«Անբարոյական է». Մերցը՝ Շրյոդերի մասնակցության մասին Պուտինի ծննդյան տոնակատարությանը

Ռուսաստանը ԱՄՆ և համաշխարհային շուկա կուղարկի ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք․ Թրամփ
Տնտեսություն4 hours ago

Ռուսաստանը ԱՄՆ և համաշխարհային շուկա կուղարկի ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք․ Թրամփ

Գևորգ Քոչարյանը կարևորել է փակ հաստատություններում ինքնավնասման և ինքնասպանության ռիսկերի կանխարգելումը
Հասարակություն4 hours ago

Գևորգ Քոչարյանը կարևորել է փակ հաստատություններում ինքնավնասման և ինքնասպանության ռիսկերի կանխարգելումը

80 գնումների ընթացակարգում փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ են ճանաչվել առաջինը
Տնտեսություն4 hours ago

80 գնումների ընթացակարգում փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ են ճանաչվել առաջինը

Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար Սև ծովում առանձին միջանցքներ է առաջարկել
Արտաքին աշխարհ6 hours ago

Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար Սև ծովում առանձին միջանցքներ է առաջարկել