Արտաքին աշխարհ
Իրանում մահապատժի վճիռն իրականացվել է Սիյավուշ Ջամշիդիի նկատմամբ
Իրանում մահապատժի են ենթարկել Սիյավուշ Ջամշիդիին, որին մեղադրում էին տարեսկզբին զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում անվտանգության ուժերի աշխատակիցների ուղղությամբ կրակելու մեջ։ Այս մասին հայտնել է Իրանի դատական համակարգին առնչվող «Mizan» գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ Ջամշիդիին մեղադրանք էր առաջադրվել ցույցերի ժամանակ ոստիկանների ուղղությամբ հրազեն կիրառելու համար։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ բջջային հեռախոսի տվյալների վերլուծությունը հաստատել է նրա պարբերական մասնակցությունը բողոքի ակցիաներին և հրազենի օգտագործումը։
Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել «Աստծո դեմ պատերազմ վարելու», հրազեն կիրառելու և երկրի անվտանգության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ։ Իրանական օրենսդրությամբ «Աստծո դեմ պատերազմ վարելը» համարվում է ծանրագույն հանցագործություն։
Իրանի դատական գործակալության տվյալներով՝ երկրի Գերագույն դատարանը մահապատժի վճիռը թողել էր անփոփոխ։
Աղբյուր՝ 168.am