Սպորտ
«Եթե խփել եմ 925 կամ 930 գոլ, ուրեմն պատմության լավագույնն եմ». Ռոնալդու
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրեն համարում է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը՝ ընդգծելով, որ իր վիճակագրությունն ինքնին խոսում է իր մասին։
CNN-ին տված հարցազրույցում պորտուգալացին անդրադարձել է նաև կարիերայի ընթացքում 1000 գոլի սահմանը հատելու հնարավորությանը։
«Ամեն ինչ պետք է բնական ճանապարհով տեղի ունենա։ Եթե ես խփել եմ 925 կամ 930 գոլ, ուրեմն պատմության լավագույնն եմ, և վերջ։ Թվերն ինքնին խոսում են։ Եթե հասնեմ այդ նշաձողին, դա հրաշալի կլինի, բայց ես երկարաժամկետ ծրագրեր չեմ կազմում»,- ասել է Ռոնալդուն։
Ֆուտբոլիստի խոսքով՝ մարդիկ բավարար չափով չեն գնահատում իր ներկայիս մարզավիճակն ու խփած գոլերը։
Աղբյուր՝ 168.am