Հասարակություն
Հոկտեմբերի 13-ին ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքների պատճառով հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09։00-ից մինչև 24։00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա թաղամասի, Ծիծեռնակաբերդի խճուղու և Իսակովի 2-6 համարների ջրամատակարարումը։
Ընկերությունը սպառողներից հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
Աղբյուր՝ 168.am