Գերագույն դատարանը կասեցրել է երրորդ երկրներ միգրանտների արտաքսումների սահմանափակումը – YerevanPress
Connect with us

Արտաքին աշխարհ

Գերագույն դատարանը կասեցրել է երրորդ երկրներ միգրանտների արտաքսումների սահմանափակումը

Գերագույն դատարանը կասեցրել է երրորդ երկրներ միգրանտների արտաքսումների սահմանափակումը

ԱՄՆ Գերագույն դատարանը սեպտեմբերի 29-ին բավարարել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի արտակարգ միջնորդությունը՝ կասեցնելով ավելի ցածր ատյանի որոշումը, որը սահմանափակում էր ներգաղթյալների՝ ոչ հայրենի երկրներ արտաքսումը։ Միաժամանակ դատարանը որոշել է այդ հարցը քննել դեկտեմբերին։ Այս մասին հաղորդում է France 24-ը։

Ստորադաս դատարանի որոշմամբ՝ արտաքսման ենթակա անձինք նախապես պետք է պատշաճ և արդյունավետ տեղեկացվեին իրենց տեղափոխման երկրի մասին, որպեսզի կարողանային ներկայացնել հնարավոր հետապնդման վերաբերյալ մտահոգությունները։

Թրամփի վարչակազմը երրորդ երկրներ արտաքսումները հիմնավորում է այն հանգամանքով, որ արտաքսման ենթակա որոշ անձանց հայրենի երկրները հրաժարվում են ընդունել նրանց։ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր Միացյալ Նահանգներից արտաքսել միլիոնավոր անօրինական ներգաղթյալների, իսկ 2025 թվականին Սպիտակ տուն վերադառնալուց հետո քայլեր է ձեռնարկել արտաքսումները արագացնելու ուղղությամբ։

AFP-ի հետաքննության համաձայն՝ ԱՄՆ-ն աֆրիկյան, ինչպես նաև այլ երրորդ երկրներին միլիոնավոր դոլարի գործարքներ է առաջարկել և սպառնացել վիզաների տրամադրման սահմանափակումներով՝ արտաքսված անձանց ընդունելու նպատակով։ Գործակալությունը հայտնել է նաև, որ այդ երկրներ տեղափոխված որոշ անձինք ենթարկվել են տեղական պահակների բռնություններին, անորոշ ժամկետով կալանքի կամ կարճ ժամանակ անց կրկին արտաքսվել են իրենց հայրենիքներ։

ԱՄՆ Կոնգրեսը երկրի քաղաքականության հիմքում դրել է այն սկզբունքը, որ մարդիկ չպետք է արտաքսվեն այնպիսի երկրներ, որտեղ նրանց կյանքին կարող է վտանգ սպառնալ կամ նրանք կարող են խոշտանգումների ենթարկվել։

Աղբյուր՝ 168.am

Advertisement
Բըրնհեմը քննարկելի է համարում ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի վերադարձը
Քաղաքականություն9 hours ago

Բըրնհեմը քննարկելի է համարում ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի վերադարձը

ՄԻՊ ներկայացուցիչները Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում արձանագրել են համակարգային խնդիրներ
Հասարակություն9 hours ago

ՄԻՊ ներկայացուցիչները Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում արձանագրել են համակարգային խնդիրներ

Սի Ծինփին. Չինաստանը կշարունակի անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությունը
Քաղաքականություն9 hours ago

Սի Ծինփին. Չինաստանը կշարունակի անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությունը

Վահե Սարգսյանը քննադատել է Հայաստանում գույքահարկի բարձրացումը
Քաղաքականություն9 hours ago

Վահե Սարգսյանը քննադատել է Հայաստանում գույքահարկի բարձրացումը

Ստեփան Ասատրյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հասարակություն9 hours ago

Ստեփան Ասատրյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Վոլոդինը 406 ձայնով վերընտրվել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ
Քաղաքականություն9 hours ago

Վոլոդինը 406 ձայնով վերընտրվել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ

Կարտինգի դպրոցի աշխատանքի խաթարումը կարող է ազդել Հայաստանի միջազգային քվոտաների վրա
Սպորտ9 hours ago

Կարտինգի դպրոցի աշխատանքի խաթարումը կարող է ազդել Հայաստանի միջազգային քվոտաների վրա

Play City-ի կարտինգի դպրոցի աշխատանքը շուրջ երկու ամիս խաթարված է
Սպորտ9 hours ago

Play City-ի կարտինգի դպրոցի աշխատանքը շուրջ երկու ամիս խաթարված է

Արթուր Ավանեսյանը դատարանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու և հեռախոսազրույցի իր վարկածը
Քաղաքականություն9 hours ago

Արթուր Ավանեսյանը դատարանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու և հեռախոսազրույցի իր վարկածը

Գերագույն դատարանը կասեցրել է երրորդ երկրներ միգրանտների արտաքսումների սահմանափակումը
Արտաքին աշխարհ9 hours ago

Գերագույն դատարանը կասեցրել է երրորդ երկրներ միգրանտների արտաքսումների սահմանափակումը