ՄԻՊ-ը շարունակում է ահազանգեր ստանալ դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության մասին – YerevanPress
Connect with us

Հասարակություն

ՄԻՊ-ը շարունակում է ահազանգեր ստանալ դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության մասին

ՄԻՊ-ը շարունակում է ահազանգեր ստանալ դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգիչ և անընդունելի է համարել Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերն ու հրապարակումները։

Պաշտպանի խոսքով՝ դպրոցական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անթույլատրելի է։ Դպրոցը պետք է լինի երեխայի համար անվտանգ և պաշտպանված միջավայր, իսկ բռնությունը կամ ոչ պատշաճ վերաբերմունքը չեն կարող համատեղվել երեխայի արժանապատվության, անվտանգության և իրավունքների նկատմամբ հարգանքի հետ։

Մանասյանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ստանալ դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության և ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր։ Նրա գնահատմամբ՝ երեխաների պաշտպանությունը պետք է ներառի ոչ միայն առանձին դեպքերի արձագանքում, այլև բռնության հնարավոր դրսևորումների կանխարգելում և բացառման ուղղությամբ հետևողական աշխատանք։

Պաշտպանը կարևորել է հանրակրթական հաստատությունների անվտանգության չափանիշներով նախատեսված սովորողների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ գործարկումը, այդ թվում՝ սովորողների պաշտպանության թիմերի պատշաճ գործունեությունը։ Նա ընդգծել է, որ այդ մեխանիզմների արդյունավետությունը պետք է գնահատվի դրանց գործնական կիրառմամբ։

Միաժամանակ Մանասյանը զգուշացրել է երեխաներին վերաբերող տեսանյութերի և այլ հրապարակումների տարածման հարցում։ Նրա խոսքով՝ երեխայի վերաբերյալ ցանկացած հրապարակում, այդ թվում՝ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից արված, չի վերացնում երեխայի անձնական կյանքի, արժանապատվության և լավագույն շահի պաշտպանության անհրաժեշտությունը։ Անընդունելի են նաև երեխային թիրախավորող կամ բռնությունն արդարացնող արձագանքները։

ՄԻՊ-ը կարևորել է իրավասու մարմինների կողմից դեպքերի հանգամանքների ամբողջական և օբյեկտիվ պարզումը, անհրաժեշտ ընթացակարգերի իրականացումն ու համապատասխան իրավական գնահատականի ապահովումը։ Դեպքերի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրություն է իրականացվում։

Աղբյուր՝ yerevan.today

Advertisement
«Եթե մեզնից զինվոր անցնի, մենք ո՞ւմ ենք տալու». Փաշինյանի խոսքը՝ սուր քննադատության թիրախում
Քաղաքականություն1 hour ago

«Եթե մեզնից զինվոր անցնի, մենք ո՞ւմ ենք տալու». Փաշինյանի խոսքը՝ սուր քննադատության թիրախում

Հայաստանը կֆինանսավորի առավել նվազ զարգացած և փոքր կղզի զարգացող երկրների մասնակցությունը COP17-ին
Արտաքին աշխարհ1 hour ago

Հայաստանը կֆինանսավորի առավել նվազ զարգացած և փոքր կղզի զարգացող երկրների մասնակցությունը COP17-ին

Ծիծեռնավանքը կրկին գերության մեջ է՝ վտանգված ավելի, քան երբևէ
Հասարակություն1 hour ago

Ծիծեռնավանքը կրկին գերության մեջ է՝ վտանգված ավելի, քան երբևէ

Երեխային կարող են շանտաժի ենթարկել, նույնիսկ եթե նա մերկ լուսանկար չի ուղարկել․ Հայկ Մկրտչյան
Հասարակություն1 hour ago

Երեխային կարող են շանտաժի ենթարկել, նույնիսկ եթե նա մերկ լուսանկար չի ուղարկել․ Հայկ Մկրտչյան

«Պետք է խոսենք նաև հայ քաղբանտարկյալների մասին». Մարինա Մեզյուր
Քաղաքականություն1 hour ago

«Պետք է խոսենք նաև հայ քաղբանտարկյալների մասին». Մարինա Մեզյուր

Եվրախորհրդարան․ եթե Չինաստանը չբացի իր շուկան, ԵՄ-ն պետք է միջոցներ ձեռնարկի
Տնտեսություն4 hours ago

Եվրոպայի խուճապը. Չինաստանը չի բացում իր շուկանԵՄ-ի առաջ

Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի ընթացքում 6629 մարդ է ձերբակալվել
Արտաքին աշխարհ4 hours ago

Շատ ժողովրդավար Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի ընթացքում 6629 մարդ է ձերբակալվել

«Եթե չեք կարողանում կանխել, իշմար տվեք, հասկանանք»․ Գառնիկ Դավթյանը՝ Փաշինյանին
Քաղաքականություն4 hours ago

«Եթե չեք կարողանում կանխել, իշմար տվեք, հասկանանք»․ Գառնիկ Դավթյանը՝ Փաշինյանին

«Չգիտենք, թե ինչպես է անցել սահմանը»․ Փաշինյան
Քաղաքականություն4 hours ago

«Չգիտենք, թե ինչպես է անցել սահմանը»․ Փաշինյան

«Իրանը լիովին կորցրել է Հորմուզի վերահսկողությունը», Թեհրանը՝ «նեղուցը փակ է»․ Ռուբիոյի և ԻՀՊԿ-ի հակասական պնդումները
Արտաքին աշխարհ5 hours ago

«Իրանը լիովին կորցրել է Հորմուզի վերահսկողությունը», Թեհրանը՝ «նեղուցը փակ է»․ Ռուբիոյի և ԻՀՊԿ-ի հակասական պնդումները