ԱՄՆ-ը Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է 25 ինքնաթիռ, 49 ԱԹՍ և 7 ուղղաթիռ – YerevanPress
Connect with us

Արտաքին աշխարհ

ԱՄՆ-ը Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է 25 ինքնաթիռ, 49 ԱԹՍ և 7 ուղղաթիռ

ԱՄՆ-ը Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է 25 ինքնաթիռ, 49 ԱԹՍ և 7 ուղղաթիռ

Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ զինված ուժերը կորցրել են 25 ռազմական ինքնաթիռ, 49 անօդաչու թռչող սարք և 7 ուղղաթիռ։ Այս տվյալները ներկայացված են ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության նոր զեկույցում։

Զեկույցի համաձայն՝ մարտական գործողությունների և «յուրայինների կրակի» հետևանքով ոչնչացվել են 15 «F-15E Strike Eagle» կործանիչ, հինգերորդ սերնդի մեկ «F-35C Lightning II» կործանիչ և երկու «A-10 Thunderbolt II» գրոհիչ։ Ավիացիոն աղետների ու ավիաբազաների իրանական գնդակոծությունների հետևանքով կորուստների թվում են նաև 7 «KC-135 Stratotanker» ինքնաթիռ-լիցքավորիչ, մեկ «EC-3 Sentry AWACS» ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման ինքնաթիռ, ինչպես նաև «MC-130J» կրակային աջակցության ինքնաթիռը։ Վերջինս պայթեցվել է Իրանի տարածքում ամերիկացի զինվորականների իրականացրած որոնողափրկարարական գործողության ընթացքում։

ԱՄՆ-ի կորուստների մեջ ներառվել են առնվազն 45 «MQ-9 Reaper» հետախուզահարվածային ԱԹՍ, երեք «MQ-1» բազմամպատակային անօդաչու սարք և մեկ «MQ-4C Triton» ծովային հետախուզական ԱԹՍ։ Ուղղաթիռների կորուստները կազմել են յոթ հարվածային և բազմամպատակային պտուտաթիռ։

Կոնգրեսի բյուջետային վարչությունն ավելի վաղ՝ օգոստոսի 1-ի դրությամբ, կորցրած տեխնիկայի արժեքը գնահատել էր 1,9 միլիարդից մինչև 3,3 միլիարդ դոլար՝ կախված այն բանից, թե Պենտագոնը ինչ ծրագրերով կփոխարինի կորցրած միջոցները։

Աղբյուր՝ 168.am

Advertisement
«Եթե մեզնից զինվոր անցնի, մենք ո՞ւմ ենք տալու». Փաշինյանի խոսքը՝ սուր քննադատության թիրախում
Քաղաքականություն1 hour ago

«Եթե մեզնից զինվոր անցնի, մենք ո՞ւմ ենք տալու». Փաշինյանի խոսքը՝ սուր քննադատության թիրախում

Հայաստանը կֆինանսավորի առավել նվազ զարգացած և փոքր կղզի զարգացող երկրների մասնակցությունը COP17-ին
Արտաքին աշխարհ1 hour ago

Հայաստանը կֆինանսավորի առավել նվազ զարգացած և փոքր կղզի զարգացող երկրների մասնակցությունը COP17-ին

Ծիծեռնավանքը կրկին գերության մեջ է՝ վտանգված ավելի, քան երբևէ
Հասարակություն1 hour ago

Ծիծեռնավանքը կրկին գերության մեջ է՝ վտանգված ավելի, քան երբևէ

Երեխային կարող են շանտաժի ենթարկել, նույնիսկ եթե նա մերկ լուսանկար չի ուղարկել․ Հայկ Մկրտչյան
Հասարակություն1 hour ago

Երեխային կարող են շանտաժի ենթարկել, նույնիսկ եթե նա մերկ լուսանկար չի ուղարկել․ Հայկ Մկրտչյան

«Պետք է խոսենք նաև հայ քաղբանտարկյալների մասին». Մարինա Մեզյուր
Քաղաքականություն1 hour ago

«Պետք է խոսենք նաև հայ քաղբանտարկյալների մասին». Մարինա Մեզյուր

Եվրախորհրդարան․ եթե Չինաստանը չբացի իր շուկան, ԵՄ-ն պետք է միջոցներ ձեռնարկի
Տնտեսություն4 hours ago

Եվրոպայի խուճապը. Չինաստանը չի բացում իր շուկանԵՄ-ի առաջ

Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի ընթացքում 6629 մարդ է ձերբակալվել
Արտաքին աշխարհ4 hours ago

Շատ ժողովրդավար Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի ընթացքում 6629 մարդ է ձերբակալվել

«Եթե չեք կարողանում կանխել, իշմար տվեք, հասկանանք»․ Գառնիկ Դավթյանը՝ Փաշինյանին
Քաղաքականություն4 hours ago

«Եթե չեք կարողանում կանխել, իշմար տվեք, հասկանանք»․ Գառնիկ Դավթյանը՝ Փաշինյանին

«Չգիտենք, թե ինչպես է անցել սահմանը»․ Փաշինյան
Քաղաքականություն4 hours ago

«Չգիտենք, թե ինչպես է անցել սահմանը»․ Փաշինյան

«Իրանը լիովին կորցրել է Հորմուզի վերահսկողությունը», Թեհրանը՝ «նեղուցը փակ է»․ Ռուբիոյի և ԻՀՊԿ-ի հակասական պնդումները
Արտաքին աշխարհ5 hours ago

«Իրանը լիովին կորցրել է Հորմուզի վերահսկողությունը», Թեհրանը՝ «նեղուցը փակ է»․ Ռուբիոյի և ԻՀՊԿ-ի հակասական պնդումները