«Ուղղակի դադարեցրել են բնակարաններից օգտվելու իրավունքը»․ փաստաբան – YerevanPress
Connect with us

Հասարակություն

«Ուղղակի դադարեցրել են բնակարաններից օգտվելու իրավունքը»․ փաստաբան

«Ուղղակի դադարեցրել են բնակարաններից օգտվելու իրավունքը»․ փաստաբան

ՀՀ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է մի շարք արցախցի բարձրաստիճան զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը։ Փաստաբան Ռոման Երիցյանը Aravot.am-ին հայտնել է, որ ՊՆ բնակկենցաղային հանձնաժողովի վարչական ակտերն արդեն վիճարկվում են դատարանում։

Երիցյանի խոսքով՝ վիճարկվող վարչական ակտերի ընդունումից անցել է ավելի քան 10 տարի, ինչի պատճառով դրանք օրենքի ուժով դարձել են անբողոքարկելի։ Նա նշել է, որ զինծառայողները ժամանակին ստացել են 2-3 սենյականոց բնակարանների օրդերներ, որոնք գործող իրավակարգավորման պայմաններում հետագայում կարող էին փոխարինվել սեփականության իրավունքի վկայականով։ Բնակարանները հատկացվել էին այն հիմքով, որ զինծառայողները բնակարանով ապահովված չեն և ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք։

Փաստաբանի տեղեկացմամբ՝ բնակարանների շուրջ վեճը սկսվել է այս տարվա ամռանը, երբ ՊՆ-ն համապատասխան դիմումներով պահանջել է արցախցիներից ազատել իրենց հատկացված բնակարանները։ Նա ընդգծել է, որ խոսքը նաև այն մարդկանց մասին է, որոնք Հայաստանում այդ բնակարաններից բացի այլ կեցավայր չունեն։ Երիցյանի փոխանցմամբ՝ նրանցից մեկի բնակարանում ապրում է չորս մանկահասակ երեխա։

Դատարանը, ըստ փաստաբանի, հայցի ապահովման միջոց է կիրառել և ՊՆ-ին պարտավորեցրել որևէ գործողություն չձեռնարկել մինչև վերջնական դատական ակտի կայացումն ու դրա օրինական ուժի մեջ մտնելը։

Երիցյանը պնդում է, որ բնակարաններից օգտվելու իրավունքը օրենքով սահմանված կարգով դադարեցված չէ, իսկ ՊՆ-ն իր որոշումներում որևէ իրավական նորմ չի վկայակոչել՝ նշելով միայն դատախազության միջնորդագիրը։ «Իրենք ուղղակի դադարեցրել են արցախցիներին օրդերով տրամադրված օգտագործման այդ իրավունքը»,– ասել է նա։

Փաստաբանի խոսքով՝ այս փուլում դատարանում քննարկվում է ոչ թե բնակարանների սեփականության իրավունքի հաստատումը, այլ օգտագործման իրավունքի դադարեցման հարցը։ Նա վստահություն է հայտնել, որ դատարանը հայցերը կբավարարի՝ նշելով, որ բնակկենցաղային հանձնաժողովը նման վարչական ակտ ընդունելու իրավասություն չունի։

Աղբյուր՝ aravot.am

Advertisement
«Մայրս կհրաժարվի, կինը՝ կլքի». Իզմիրի քաղաքապետը միացավ Էրդողանի կուսակցությանը
Քաղաքականություն3 hours ago

«Մայրս կհրաժարվի, կինը՝ կլքի». Իզմիրի քաղաքապետը միացավ Էրդողանի կուսակցությանը

«Ուղղակի դադարեցրել են բնակարաններից օգտվելու իրավունքը»․ փաստաբան
Հասարակություն3 hours ago

«Ուղղակի դադարեցրել են բնակարաններից օգտվելու իրավունքը»․ փաստաբան

Ադրբեջանը 30-40 տարում ցանկանում է Արցախը հայերի համար դարձնել «Նախիջևան». Բենիամին Պողոսյան
Քաղաքականություն3 hours ago

Ադրբեջանը 30-40 տարում ցանկանում է Արցախը հայերի համար դարձնել «Նախիջևան». Բենիամին Պողոսյան

«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Պուշկինի և Տերյանի փողոցները կփակվեն մինչև հոկտեմբերի 10-ի կեսգիշեր
Հասարակություն3 hours ago

«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Պուշկինի և Տերյանի փողոցները կփակվեն մինչև հոկտեմբերի 10-ի կեսգիշեր

«Եթե մեզնից զինվոր անցնի, մենք ո՞ւմ ենք տալու». Փաշինյանի խոսքը՝ սուր քննադատության թիրախում
Քաղաքականություն3 hours ago

«Եթե մեզնից զինվոր անցնի, մենք ո՞ւմ ենք տալու». Փաշինյանի խոսքը՝ սուր քննադատության թիրախում

Հայաստանը կֆինանսավորի առավել նվազ զարգացած և փոքր կղզի զարգացող երկրների մասնակցությունը COP17-ին
Արտաքին աշխարհ3 hours ago

Հայաստանը կֆինանսավորի առավել նվազ զարգացած և փոքր կղզի զարգացող երկրների մասնակցությունը COP17-ին

Ծիծեռնավանքը կրկին գերության մեջ է՝ վտանգված ավելի, քան երբևէ
Հասարակություն3 hours ago

Ծիծեռնավանքը կրկին գերության մեջ է՝ վտանգված ավելի, քան երբևէ

Երեխային կարող են շանտաժի ենթարկել, նույնիսկ եթե նա մերկ լուսանկար չի ուղարկել․ Հայկ Մկրտչյան
Հասարակություն3 hours ago

Երեխային կարող են շանտաժի ենթարկել, նույնիսկ եթե նա մերկ լուսանկար չի ուղարկել․ Հայկ Մկրտչյան

«Պետք է խոսենք նաև հայ քաղբանտարկյալների մասին». Մարինա Մեզյուր
Քաղաքականություն3 hours ago

«Պետք է խոսենք նաև հայ քաղբանտարկյալների մասին». Մարինա Մեզյուր

Եվրախորհրդարան․ եթե Չինաստանը չբացի իր շուկան, ԵՄ-ն պետք է միջոցներ ձեռնարկի
Տնտեսություն5 hours ago

Եվրոպայի խուճապը. Չինաստանը չի բացում իր շուկանԵՄ-ի առաջ