«Գազը ստիպված կլինի գնել շուկայական գնով». Միխայիլ Կալուգին – YerevanPress
Connect with us

Տնտեսություն

«Գազը ստիպված կլինի գնել շուկայական գնով». Միխայիլ Կալուգին

«Գազը ստիպված կլինի գնել շուկայական գնով». Միխայիլ Կալուգին

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինի խոսքով՝ Հայաստանի կողմից Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների կարգավիճակը վերանայելու դեպքում Երևանը կարող է զրկվել Մոսկվայի տրամադրած էներգետիկ արտոնություններից, այդ թվում՝ գազի հատուկ գնից։

Կալուգինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող պայմանագրային իրավական բազան ամրագրում է հարաբերությունների արտոնյալ, դաշնակցային կարգավիճակը։ Նրա խոսքով՝ այդ կարգավիճակի փոփոխությունը Հայաստանի իրավունքն է, սակայն դրա հետևանքով երկիրը ստիպված կլինի հրաժարվել նաև դաշնակիցներին հասանելի արտոնություններից։

Ռուս դիվանագետը նշել է, որ Մոսկվան դեմ չէ՝ Հայաստանը գազ գնի այլ երկրներից, քանի որ այդ հնարավորությունը նախատեսված է 2013 թվականին կնքված ռուս-հայկական «գազային համաձայնագրով»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ պետք է հաշվի առնել այլընտրանքային մատակարարումների պայմանները։

Կալուգինի ներկայացրած տվյալներով՝ Ռուսաստանից Հայաստան է մատակարարվում երկրի սպառած գազի մինչև 85 տոկոսը՝ տարեկան մոտ 2,2-2,7 միլիարդ խորանարդ մետր ծավալով։ Մատակարարումն իրականացվում է առանց արտահանման մաքսատուրքի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլար ֆիքսված գնով։ Նա նաև նշել է, որ Հայաստանը Ռուսաստանից նավթամթերք է ստանում առանց մաքսատուրքերի։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը պնդել է, որ նման արտոնյալ պայմաններ Հայաստանը այլ երկրներից ստանալ չի կարողանա։ Նրա խոսքով՝ շուկայական գնով գազի ձեռքբերումը կարող է Հայաստանի բյուջեում նոր ճեղքեր առաջացնել։ Կալուգինը նաև հայտարարել է, որ եթե Բրյուսելը հնարավոր ֆինանսական աջակցություն տրամադրի, այն, իր գնահատմամբ, կարող է լինել վարկերի տեսքով և մեծացնել Հայաստանի պարտքի բեռը։

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդից նույնպես հայտարարել էին, որ այլ երկրից գազի ներկրումը Հայաստանի համար զգալիորեն ավելի թանկ կլինի, քան Ռուսաստանից մատակարարումները։

Աղբյուր՝ 168.am

Advertisement
«Մայրս կհրաժարվի, կինը՝ կլքի». Իզմիրի քաղաքապետը միացավ Էրդողանի կուսակցությանը
Քաղաքականություն3 hours ago

«Մայրս կհրաժարվի, կինը՝ կլքի». Իզմիրի քաղաքապետը միացավ Էրդողանի կուսակցությանը

«Ուղղակի դադարեցրել են բնակարաններից օգտվելու իրավունքը»․ փաստաբան
Հասարակություն3 hours ago

«Ուղղակի դադարեցրել են բնակարաններից օգտվելու իրավունքը»․ փաստաբան

Ադրբեջանը 30-40 տարում ցանկանում է Արցախը հայերի համար դարձնել «Նախիջևան». Բենիամին Պողոսյան
Քաղաքականություն3 hours ago

Ադրբեջանը 30-40 տարում ցանկանում է Արցախը հայերի համար դարձնել «Նախիջևան». Բենիամին Պողոսյան

«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Պուշկինի և Տերյանի փողոցները կփակվեն մինչև հոկտեմբերի 10-ի կեսգիշեր
Հասարակություն3 hours ago

«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Պուշկինի և Տերյանի փողոցները կփակվեն մինչև հոկտեմբերի 10-ի կեսգիշեր

«Եթե մեզնից զինվոր անցնի, մենք ո՞ւմ ենք տալու». Փաշինյանի խոսքը՝ սուր քննադատության թիրախում
Քաղաքականություն3 hours ago

«Եթե մեզնից զինվոր անցնի, մենք ո՞ւմ ենք տալու». Փաշինյանի խոսքը՝ սուր քննադատության թիրախում

Հայաստանը կֆինանսավորի առավել նվազ զարգացած և փոքր կղզի զարգացող երկրների մասնակցությունը COP17-ին
Արտաքին աշխարհ3 hours ago

Հայաստանը կֆինանսավորի առավել նվազ զարգացած և փոքր կղզի զարգացող երկրների մասնակցությունը COP17-ին

Ծիծեռնավանքը կրկին գերության մեջ է՝ վտանգված ավելի, քան երբևէ
Հասարակություն3 hours ago

Ծիծեռնավանքը կրկին գերության մեջ է՝ վտանգված ավելի, քան երբևէ

Երեխային կարող են շանտաժի ենթարկել, նույնիսկ եթե նա մերկ լուսանկար չի ուղարկել․ Հայկ Մկրտչյան
Հասարակություն3 hours ago

Երեխային կարող են շանտաժի ենթարկել, նույնիսկ եթե նա մերկ լուսանկար չի ուղարկել․ Հայկ Մկրտչյան

«Պետք է խոսենք նաև հայ քաղբանտարկյալների մասին». Մարինա Մեզյուր
Քաղաքականություն3 hours ago

«Պետք է խոսենք նաև հայ քաղբանտարկյալների մասին». Մարինա Մեզյուր

Եվրախորհրդարան․ եթե Չինաստանը չբացի իր շուկան, ԵՄ-ն պետք է միջոցներ ձեռնարկի
Տնտեսություն5 hours ago

Եվրոպայի խուճապը. Չինաստանը չի բացում իր շուկանԵՄ-ի առաջ