Հասարակություն
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել
Հակակոռուպցիոն դատարանի տրամադրած կատարողական թերթի հիման վրա հարուցված վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել Գագիկ Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։
Արգելանքը տարածվել է նաև 27 ընկերություններում առկա բաժնեմասերի, Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված 40 իրավաբանական անձանց բաժնեմասերի ու բաժնետոմսերի, ինչպես նաև այդ կազմակերպություններին պատկանող գույքի վրա։
Արգելանք է կիրառվել նաև Քննչական կոմիտեի կողմից Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկության ընթացքում հայտնաբերված խոշոր չափի դրամական միջոցների և թանկարժեք զարդերի նկատմամբ։ Պարտապանին արգելվել է որևէ գործողություն կատարել հայտնաբերված և արգելադրված գույքն ապօրինի տնօրինելու ուղղությամբ։
Մեկ այլ կատարողական վարույթի շրջանակում արգելվել է փոխել նաև Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող անշարժ գույքի և շինությունների սեփականատիրոջը։ Միաժամանակ արգելվել է այդ գույքի փաստացի վիճակը վատթարացնող որևէ ապօրինի գործողություն կատարելը։
Աղբյուր՝ yerevan.today