Սպորտ
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի նոր վարկանիշում նահանջել է՝ 108-րդ տեղ
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը։ Ազգերի լիգայի չորս տուրերից հետո Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցնում է 108-րդ հորիզոնականը՝ նախորդ դասակարգման համեմատ նահանջելով մեկ տեղով։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Իսպանիան։ Երկրորդ տեղում Արգենտինան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիան։
Աղբյուր՝ 168.am