Առողջություն
Երևանի երկու վարչական շրջաններում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի սահմանը
Երևանում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է Կենտրոնում՝ հոկտեմբերի 1-ին և 3-ին, իսկ Արաբկիրում՝ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 3-ին։ Շենգավիթում փոշու պարունակության գերազանցում չի արձանագրվել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից բարձր է եղել Կենտրոնում՝ սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 5-6-ը։ Արաբկիրում և Շենգավիթում այդ ցուցանիշը թույլատրելի սահմանը չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան չի գերազանցել։
Աղբյուր՝ 168.am