Քաղաքականություն
Զինված ադրբեջանցի զինծառայողը մինչև 20 կմ խորացել է Հայաստանի տարածքում
Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումն ու տեղի կին բնակչի սպանության փորձը, ըստ հրապարակման, վկայում են սահմանային վերահսկողության լուրջ խնդիրների մասին։
Նյութում նշվում է, որ զինված ադրբեջանցի զինծառայողը կարողացել է հատել սահմանը, մինչև 20 կմ խորանալ Հայաստանի տարածքում և հասնել բնակավայր՝ առանց ժամանակին հայտնաբերվելու ու մեկուսացվելու։
Հրապարակման հեղինակը այս միջադեպը ներկայացնում է որպես «խաղաղության» մասին պատկերացումների հակասող փաստ և նշում, որ այն պետք է հասարակությանը դուրս բերի խաղաղության կեղծ զգացումից։
Աղբյուր՝ 168.am